ՀԺԱՄ-Ը ՎԵՐԱԾՆՎԵՑ


Շատերի կողմից մոռացված, անգամ քաղաքական դաշտից դուրս նետված ՀԺԱՄ կուսակցությունը օրերս նորից հայտարարեց իր գոյության մասին: Կուսակցության հիմնադր ման 10-ամյակին նվիրված համագումարին մասնակցում էին «մայր» կուսակցության շատ ներկայացուցիչներ և հատկապես Արշակ Սադոյանը: Այս կուսակցությունը հայտարարեց, որ մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին` բնականաբար մեկ միասնական ցուցակ կազմելով ԱԺՄ «մայր» կուսակցության հետ: Ինչպես երևում է, ընտրություններից առաջ նորից հայտնվում են գրեթե գոյություն չունեցող և «իզգոյ» կուսակցությունները, որոնց գերնպատակն իրենց մասին հիշեցնելն է` խորհրդարանում 1-2 տեղ կորզելու աղոտ հույսով: ՀԺԱՄ-ին միանալու ցանկություն են հայտնել մոտ 5 մանր կուսակցություններ, այդ թվում նաև վաղուց մոռացության մատնված Սոցիալիստական կուսակցությունը...