Հա՞ որ...


Որքան էլ բնակչությունը թերահավատորեն վերաբերվի համատիրությունների գոյությանն ընդհանրապես, այսուհանդերձ հավանական է, որ առաջիկա հունվարի 1¬ից բարձրանա նաև նման ընկերություններին կատարվող վճարները: Այսպես կոչված բնակվարձերի (աղբահանություն և իբր թե` շենք¬շինությունների պահպանություն) թանկացման պատճառը, որ դեռ նոր պետք է ներկայացվի, կանխատեսելի է. նախ երկրում ամեն ինչն է թանկանում, և հետո համատիրությունների եկամուտների աճը իբր հնարավորություն է ստեղծելու բնակչութ յանը լիարժեքորեն սպասարկելու: Այս պատճառաբանությունը, սակայն, հազիվ թե ընդունելի լինի մեր համաքաղաքացիների կողմից, քանի որ անգամ շքամուտքի կամ վերելակի փչացած լամպը մարդիկ սեփական միջոցներով ու ուժերով են նորով փոխարինում: Կամ, բակերում և շքամուտքերին կուտակվող ձյունն ու սառույցը մինչև գարուն անտեսանելի են մնում համատիրությունների աչքից... Այլ հարց է, որ եթե մինչև հիմա վճարված գումարներով շատ թե քիչ տեսանելի գործեր նախաձեռնված լինեին, ապա թեկուզ դժկամորեն, բայց վճարելու հարցում բնակչությունն այդչափ չէր տրտնջա: Այս պարագայում սակայն հավանական է, որ մեր համաքաղաքացիների մի ստվար հատված որոշի ու հետայսու բոյկոտի թանկացումն ընդհանրապես` հրաժարվելով համատիրություններին գումար վճարելուց: Ուրիշ ելք թողնո՞ւմ են