ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան ՕՀԱՆՅԱՆԻ ուղերձը (հատված)


Հաշմանդամների միջազգային օրվա առթիվ հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում հաշմանդամ դարձած ազատամարտիկներին և զինծառայողներին ուղղված` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան ՕՀԱՆՅԱՆԻ ուղերձը (հատված) ...Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, արցախահայության ֆիզիկական գոյությունը և հայ ժողովրդի ազատ ապրելու իրավունքը պաշտպանելու համար դուք գիտակցված գնացիք սուրացող գնդակներին, ռումբերի ու ականների պայթյուններին ընդառաջ` կանգնեցնելու նրանց մահաբեր ընթացքը, և դրա համար անչափ թանկ գին վճարեցիք: Բայց փոխարենը, ձեր անձնուրաց նվիրումն օրինակ դարձավ ներկա ու եկող սերունդների, զինվորների ու սպաների համար, և նրանց ազատ, անկախ ու պաշտպանված հայրենիք ավանդեցիք: Ձեր սխրանքն անմահ է և ապրում է մեր հայրենիքի ու նրա զինված ուժերի ամեն մի ձեռքբերման, բացվող յուրաքանչյուր խաղաղ օրվա մեջ...