Շա˜տ թաց կատակ


Անցյալ շաբաթ բրիտանական X Factor հեռուստաշոուում համերգային ծրագրով հանդես եկած` 23-ամյա աստղ Ռիհանան հանգրվանել է կենտրոնական բարձրաշխարհիկ Savoy հյուրանոցում: Այն էլ` շքեղագույն համարում, որի 1 գիշերվա արժեքը 3100 դոլար է: Երաժշտական հոգսերը երևի այնքան են զբաղեցրել երգչուհուն, որ մոռացել է փակել տաք ջրի ծորակը: Եվ ջուրը նախ նրա պերճաշուք համարն է վերածել իսկական ճահճի` փչացնելով թանկարժեք գորգերի ծածկույթը և հոսելով նաև ներքևի հարկեր: Հյուրանոցի ղեկավարությունը, սակայն, որոշել է չվտանգել աստղի համբավը և այնքան ներողամիտ է գտնվել, որ «ձեռքի հետ` ոտքի վրա» մեղմացնող սուտ է հորինել. - Մենք ընդամենը կատակել ենք, որ ներքևի հարկերի կենվորներին հիմա կարող է պետք գալ երգչուհու ամենանշանավոր հիթի անձրևանոցը,¬ «բացատրել» են Savoy¬ի ներկայացուցիչները: Անձրևանոցների մասին Ռիհանայի երգն, իսկապես, սիրված է բոլորի կողմից: