Արտասովոր ծնունդներ


103¬րդը Մայիսյան տոները Նովոկուզնեցկի ընտանիքներից մեկի համար նոր համալրումով նշանավորվեց: Բազմազավակ` 13 երեխաների հայր Ալեքսեյ Շասովալը 103¬րդ թոռան պապիկը դարձավ: Նորածինը Ալեքսեյի 6¬րդ որդու 15¬րդ երեխան է: Թոռներից 51¬ն աղջիկներ են, 52¬ը` տղաներ, ավելացրած ևս 1 ծոռ: Երջանիկ պապիկի խոսքերով` իր ընտանիքը հավատացյալ է, և երեխաներից յուրաքանչյուրը 10-15 զավակ ունի: Բոլոր թոռներին 73-ամյա պապիկը գիտի անուններով, չի շփոթում, թե որը ում երեխան է: Բայց դժվարանում է հիշել նրանց ծննդյան օրերը, և հատուկ տետրիկում գրանցումներ է կատարում: Այս գերդաստանում հաճախ նույն օրը մի քանի ծննդյան օր են նշում: Անակնկալ ծնունդ Չիլիի օլիմպիական հավաքականի ծանրքաշային մարզուհի Էլիզաբեթ Պոբլետեն ծննդաբերել է մարզումների պահին: Մինչ այդ 22-ամյա մայրիկը չի էլ իմացել, որ փոքրիկի է սպասում: Նա պատմել է, թե որոշ ժամանակ տկարություն է զգացել, բայց իսկական պատճառը չի էլ գուշակել: Օլիմպիական որդին ժամկետից 3 ամիս շուտ է ծնվել` 1,2 կգ քաշով և 34 սմ հասակով: Հենց մարզասրահից նորաթուխ մորն ու նորածնին տեղափոխել են հիվանդանոց: Դրանից հետո Էլիզաբեթը մասնակցել է պեկինյան օլիմպիադային և գրավել 12¬րդ տեղը: Առցանց ծննդաբերություն Մեծ Բրիտանիայի 34-ամյա բնակչուհին որոշել էր իր նորածիններին նշանավոր դարձնել նրանց աշխարհ գալու պահից: Եվ առցանց (օն¬լայն) հեռարձարկում է կազմակերպել: Հարյուրավոր հետաքրքրասերներ 13 ժամ էկրաններից Ֆիոնա Սթարսթոունի ծննդաբերության «արարողության» հանդիսատեսն են դարձել: - Ես ցանկանում էի ցրել երեխայի ծննդյան պրոցեսի մասին առասպելները: Դրանում սարսափելի ոչինչ չկա,¬ ասել է արտասովոր մայրը: Ի դեպ, նա ի սկզբանե էր որոշել, որ իր որդին, ում նա Օսկար է անվանել, ծնվի ոչ թե հիվանդանոցում, այլ տանը: