Երեք տարում` 2x1.000.000 դոլար


50-ամյա ատլանտացի Դելմա Քիննին վերջին 3 տարում 2¬րդ անգամ վիճակախաղով 1 միլիոն դոլար է շահել: Երջանիկ միլիոնաշահը պատմել է, որ վիճակախաղի տոմսը գնել էր իր ծննդյան օրվանից մեկ շաբաթ առաջ` սուպերմարկետի դեղատնից: Բազմազավակ միայնակ հորը բախտն առաջին անգամ ժպտացել է 2008¬ին` ակնթարթային շահումով: Այդ գումարի մի մասը նա ծախսել է իր ժառանգներից 3¬ի կրթության նպատակով: Այս շահումից որոշել է որոշակի գումար հատկացնել բարեգործությանը: Այդպիսի խաղագումարի տիրանալու հավանականությունը մոտավորապես 5 միլիոնից մեկն է: Դե, 5 միլիոնից 1¬ը դառնալու հաջողությունը նույնիսկ երկու անգամ կարող է ժպտալ (տեղեկացրել է ԻՏԱՌ¬ՏԱՍՍ¬ը):