Դրանք կբարձրացնեն տրամադրությունը


Պարզվում է` մեր դրական հույզերն ու տրամադրությունն ուղղակիորեն կապված են մեր ընդունած սննդի հետ: Գիտնականների վերջին հայտնագործությունները հիմնավորել են, որ որոշակի մթերքներ բարձրացնում են մարդկանց տրամադրությունը: Սուրճի այդ հատկության մասին ինքներս էլ համոզվել ենք սեփական փորձով` գիտնականների կարծիքից անտեղյակ լինելով: Ջորջիայի համալսարանի հետազոտողներն ապացուցել են, որ 200 միլիգրամ կոֆեին (դա 1 գավաթ սուրճի միջին քանակն է) պարունակող նախաճաշը բարձր տրամադրության երաշխիք է: Մինչդեռ B խմբի վիտամինների պակասը ոչ միայն փչացնում է մարդու տրամադրությունը, այլև կարող է առանց որևէ պատճառի անհանգստության զգացողություն հարուցել: Սպիտակուցներով հարուստ սնունդը վանում է ընկճվածությունը` շնորհիվ տիրոզին ամինաթթվի, որն ուղղակիորեն բարերար ազդեցություն է ունենում ուղեղի վրա: Եվ, իհարկե, մեզ լավ ինքնազգացողություն պարգևում: Ահա թե ինչու, հատկապես մսամթերք նախընտրողներին խորհուրդ է տրվում առնվազն շաբաթը երկու անգամ ձուկ ուտել և ամեն օր` ձու կամ ոսպ: