ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան ԶԱՔԱՐՅԱՆՆ ընտրվեց Վերահսկիչ պալատի նախագահ


Ազգային ժողովի արտահերթ նիստում երկուշաբթի օրը խորհրդարանի փոխնախագահ Իշխան Զաքարյանը փակ քվեարկությամբ` 104 կողմ և 5 դեմ արդյունքով ընտրվեց Վերահսկիչ պալատի նախագահ: Ի. Զաքարյանը այս առիթով եւս հավաստեց, որ նոր պաշտոնում նշանակվելուց հետո կասեցնելու է իր անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Նախկինում նա նույնպես ընտրվել է ԱԺ պատգամավոր (1995 թ.), ապա` ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի փոխնախարար: 2000-2004 թթ. գլխավորել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, 2003-2007 թթ.` ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեն: 2007 թ. ընտրվել է Ազգային ժողովի փոխնախագահ: Պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով, միջազգային օլիմպիական կոմիտեի ասոցիացիայի կողմից պարգևատրվել է բարձրագույն «Պատվո նշան» շքանշանով: Ամուսնացած է, ունի երեք երեխա: Աժ փոխնախագահի թափուր պաշտոնի համար «Բարգավաճ Հայաստան»-ը որոշել է առաջադրել Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արեւիկ Պետրոսյանի թեկնածությունը: