Մեդալի (իմա` ծրագրի) երկու երեսը


Օգուտն այս է Թեղուտի հանքավայրի շահագործման խնդիրը վերջին տարիներին դարձել է ինչպես պատկան մարմինների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների լայն քննարկման առարկա: Որ Թեղուտի հանքավայրը մասնավոր շահագործողի` «Արմենիան Քափըր Փրոգրամ» (նույն ինքը` Մանես-Վալլեքս») ընկերության համար ախորժալի պատառ է, և որ շահագործումը երկրին տնտեսական մեծ օգուտներ կբերի, դրանում կարելի է չտարակուսել: Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրն իր պաշարների մեծությամբ երկրորդն է Հայաստանում: Շուրջ քսան տարվա երկրաբանական հետազոտական աշխատանքների արդյուն քում հաստատվել են հանքավայրի հարստության ծավալները. 450 մլն տոննա հանքաքար, 1,6 մլն տոննա պղինձ, 80 հազ. տոննա մոլիբդեն: Նման պաշարների շահագործման դեպքում խոսքը գնում է 200-250 մլն ԱՄՆ դոլարի ներդրումների և, համաձայն որոշ նախնական հաշվարկների, 270 հազ. դոլարի արտահանումների մասին: Ծրագրի առաջին փուլում նախատեսվում է արտահանման ծավալների ավելացում` շուրջ 90 մլն դոլարի չափով: Հավաստիացվում է, որ ազդակիր համայնքներում կապահովվի բնակչության լիարժեք զբաղվածություն: Տնտեսության և առևտրի զարգացման նախարար Ներսես Երիցյանը հավաստիացնում է նաև, որ այն օգուտները, որ երկիրը կստանա Թեղուտի հանքավայրի շահագործումից, կգերազանցեն դրան ուղղված ծախսերը: Իսկ մինչ այդ անհրաժեշտություն է առաջացել հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով կանոնակարգել մի շարք խնդիրներ. օգտագործվելիք հողերի կատեգորիաների փոփոխություն, սանիտարական գոտու սահմանում, անտառային ծածկույթի հատման թույլտվության տրամադրում և այլն: Այս և այլ խնդիրներին էլ ուղղված են Թեղուտի հանքավայրի շահագործման նպատակով հողամասեր տրամադրելու, ինչպես նաև Շնող և Թեղուտ համայնքների որոշ վարչական տարածքներում բացառիկ` գերակա շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին Կառավարության որոշումները: Վնասն` այս Ներկայացված ծրագրում հատուկ նշում կա առ այն, որ մշակվել և հասարակական քննարկման է ներկայացվել Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի բնապահպանական կառավարման պլան, ուր նախանշված են ծրագրի իրականացման արդյունքում շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունը մեղմող միջոցառումներ: Սակայն բնապահպաններն այսօր էլ պնդում են, որ այսպիսի ռազմավարությունը` տնտեսությունը զարգացնել երկրի ընդերքը քանդել-հանելու ճանապարհով, սկզբունքորեն ընդունելի չէ, և նախ պետք է այս ռազմավարութ յունը փոխել: Երկրի հարավն աղտոտված է, պատրաստվում ենք աղտոտել և երկրի հյուսիսը` վտանգելով ողջ Հայաստանի գոյությունը: Գուցե ասվածը խի՞ստ է, սակայն աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանի փաստարկները նման եզրահանգումների տեղիք են տալիս: 40 տարվա ընթացքում տարեկան 13 հեկտար անտառ հատելը անտառազուրկ Հայաստանի համար կարող է, իրոք, աղետաբեր լինել: Իսկ հատման ենթակա անտառները լավ պահպանված էկոհամակարգեր են, և դրանց գոյությունը նշանակալից է: Անտառահատումների հետևանքով վտանգվում են բուսական և կենդանական աշխարհի շատ էնդեմիկ տեսակներ, որոնց վերականգ նումը շատ դժվար է, դժվար վերականգնելի են հատկապես մշակովի բույսերի վայրի ցեղակիցները: Որպես համաշխարհային գենետիկական ռեսուրս, դրանք մեծ արժեք ունեն: Մասնագետի հաջորդ մտահոգությունը վերաբերում է Ախթալայի ջրամբարին, որի պոչամբարից արտանետվող նյութերը շուրջ 900 անգամ գերազանցում են սահմանային նյութերի թույլատրելի արժեքը: Ի՞նչ երաշխիք, որ նույնը չի կատարվի նաև Թեղուտի հանքավայրի դեպքում: Պակաս մտահոգիչ չէ նաև այն հանգամանքը, որ հանքավայրի շահագործման հետևանքով գյուղատնտեսական հողեր են կորչում: Ամեն տարի 13 հեկտար հողատարածք կկորցնի իր գյուղատնտեսական նշանակությունը, ծրագրի ավարտին` 25-30 տարի անց, այստեղ այլևս գյուղատնտեսությամբ զբաղվել չի լինի: Իսկ ազդակիր համայնքների բնակչությունը փող ունի, և դա էմիգրացիայի ճանապարհ է: Մենք կիսում ենք բնապահպանների այս մտահոգությունը: Իսկ նրանք մի վերապահում, այնուամենայնիվ, ունեն: Հանուն շրջակա միջավայրի պաշտպանության հանդես գալով լուրջ և ծանրակշիռ փաստարկներով` այդուհանդերձ նրանք ստիպված էին չակտիվանալ իրենց պայքարում, քանի որ չեն գտնում այն ճանապարհն ու միջոցը, որ կարելի էր առաջարկել ներկայում առաջարկվողի փոխարեն:

Սուսաննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ