Բանակը զարգացել է համաչափ և ներդաշնակ


ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ - Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի հետ շփման առաջին պահից նկատում ես նրա առինքնող անկեղծությունն ու անմիջականությունը, միևնույն ժամանակ հասկանում ես, որ գործ ունես հզոր անհատականության հետ: Գեներալի հանդարտ, զուսպ ու հավասարակշիռ կերպարից ուժ ու վստահություն է ճառագում£ Րոպեների ընթացքում նա դառնում է քո բարեկամը£ Չնայած պատերազմի հրամանատարի ու բարձրաստիճան զինվորականի ամուր ու կամային կերպարին, զրույցի ընթացքում քո առջև կանգնում է զգայուն, նրբանկատ, հարուստ հուզաշխարհով, խոցելի անհատ£ Գեներալն ընդգծված բարեկիրթ է ու բարեհամբույր£ Նա հաճելի ու հետաքրքիր զրուցակից է. նրա խոսքը լակոնիկ է, միևնույն ժամանակ` տպավորիչ, ազդեցիկ ու հուզական£ - Ձեզ համարում են ղարաբաղյան ծագումով գեներալ, սակայն հայտնի է, որ միջնակարգն ավարտել եք Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում£ -Հայրս Գորիսի շրջանի Խնածախ գյուղից է, մայրս` Քարինտակից£ Նրանք հանդիպել են մանկավարժական ինստիտուտում սովորելու տարիներին և ամուսնանալուց հետո աշխատանքի են անցել Շուշիում£ Ես Շուշիում եմ ծնվել£ Երեք տարեկան էի, երբ մեր ընտանիքը տեղափոխվեց Շամխորի շրջանի Աթաբեկ գյուղ£ Աթաբեկում եմ ապրել մինչև չորրորդ դասարան, այնուհետև եկել ենք Հայաստան և հաստատվել Մրգաշենում£ -Կարելի է ասել, որ Ձեր մանկության հիշողություններն ավելի շատ կապված են Աթաբեկ գյուղի հետ£ Ինչո՞վ էր իրադարձային Ձեր մանկությունը, և ովքե՞ր էին Ձեր ծննդավայրի ամենահիշարժան մարդիկ£ -Աթաբեկը փոքրիկ գյուղ էր` համեստ կենցաղով, հասարակ մարդկանցով, բայց միևնույն ժամանակ գեղեցիկ ու առինքնող փոխհարաբերություններով£ Ամբողջ գյուղում երկու-երեք հեռուստացույց կար, և մարդիկ հավաքվում էին համագյուղացիների տանը հեռուստացույց նայելու, զրուցելու, սիրտը միմյանց առաջ բացելու կամ պարզապես միասին լինելու համար£ Ես գտնում եմ, որ մեր գյուղի ամենամեծ հարստությունը, ուժը մարդկանց բարոյականությունն էր, այն առաքինությունները, որ բնատուր փոխանցվում էր սերնդեսերունդ` շիտակությունը, բարությունը, շռայլությունը, ունեցածը կարիքավորի հետ կիսելու, կողքինին օգնելու պատրաստակամությունը£ Իմ մանկության կենտրոնական դեմքը հայրս էր£ Հայրս հեղինակություն էր ինձ համար£ Ընդհանրապես, ծնողներս շատ հարգված էին, քանի որ ուսուցիչներն առանձնահատուկ վերաբերմունքի էին արժանանում գյուղում£ Հայրս ինքնատիպ մարդ էր, սկզբունքային էր, պինդ, ազդեցիկ, միևնույն ժամանակ համեստ էր, հավասարակշիռ, օրինավոր£ Ես միշտ էլ ձգտել եմ նմանվել հորս, ցանկացել եմ լինել այնպիսին, ինչպիսին հայրս էր ուզում ինձ տեսնել` արժանապատիվ, հաստատակամ, բարեկիրթ, կարեկից, ամուր£ -Իսկ ինչպիսի՞ն էիք մանկության տարիներին£ -Ես եղել եմ հանդարտ, խաղաղասեր, համեստ երեխա, չեմ սիրել կոնֆլիկտ, հակասություն, արկածներ չեմ որոնել£ Թե° մանկության, թե° պատանեկության տարիներին ընդգծված են եղել իմ պարտաճանաչությունն ու հավասարակշռվածությունը£ Բայց ես կարող եմ նաև բռնկվել, եթե հանդիպեմ բռնության ու անարդարության£ Իմ կերպարի էական հատկանիշները տարիների ընթացքում գրեթե չեն փոխվել£ Ինձ միշտ էլ հիացրել են հզոր անհատները, ովքեր կարող են հաստատել իրենց չափանիշները, եղանակ ստեղծել, չվախենալ խոչընդոտներից սեփական ճշմարտություններն ապացուցելու ճանապարհին, ովքեր ի վիճակի են ինչ-որ բան փոխել այս կյանքում£ -Գուցե դա՞ էր պատճառը, որ ցանկացաք զինվորական դառնալ£ -Թերևս£ Իմ պատանեկության տարիներին զինվորականի կերպարը շատ բարձր էր, հարգված, մեծարված£ Զինվորականը խորհրդանշում էր ուժ, հայրենասիրություն, խիզախություն, ազնվություն, ինտելեկտ£ -Ես հասկացա, որ լիդերի կերպարը Ձեզ դուր է գալիս, իսկ Դուք էությամբ լիդե՞ր եք£ - Այն ճանապարհը, որ անցել եմ, լիդերի պարտականություններ է դրել ինձ վրա, ու ես ստիպված եմ եղել լիդեր լինել£ Բաքվի բարձրագույն զինվորական ուսումնարանում սովորելու տարիները էական ազդեցություն ունեցան իմ մտածելակերպի ու վարքի վրա£ Ժամանակին կարգախոս կար` սպայի մասնագիտությունն ամենահերոսականն է, և բուհի դաստիարակչական ծրագրերում սպայի կերպարը մանրակրկիտ ամբողջացած էր, մեզ սովորեցնում էին, որ սպան ոչ միայն հայրենիքի պաշտպանն է, այլև հասարակության յուրաքանչյուր անդամի£ Որ սպայականությունը հասարակության ամենակարեւոր շերտն է, նրա ամենաբարձր ու նվիրական գաղափարների կրողը, ամենազարգացած ու ամենաառաքինի հատվածը£ Այսինքն` ես ուսումնարանն ավարտեցի` զգալով ուսերիս դրված ահռելի պատասխանատվությունը, որը գալիս էր ամեն ինչում օրինակելի լինելու պարտավորությունից£ Որտեղ էլ ծառայել եմ, միշտ էլ բարձր արդյունքներ եմ ունեցել£ Ուսումնարանի 250 կուրսանտներից թերևս 4-5 հոգի են այնպիսի արագ առաջխաղացում ունեցել, ինչպես ես£ -Պատմեք, խնդրեմ, Ձեր ծառայական կենսագրությունը£ -Ուսումնարանն ավարտելուց հետո նշանակվել եմ դասակի հրամանատար Գերմանիայում տեղակայված խորհրդային զորքում, հետո Ստեփանակերտի գնդում վաշտի հրամանատար եմ եղել, գումարտակի հրամանատարի տեղակալ, գումարտակի հրամանատար£ Պատերազմի տարիներին ջոկատներ ու վաշտեր եմ ղեկավարել, եղել եմ Մարտակերտի ռազմաճակատի հրամանատարը£ Վիրավորվելուց և անդամահատվելուց հետո որոշ ժամանակ բուժվել եմ, ապա նշանակվել պաշտպանական բանակի շտաբի պետ, հետո եղել եմ ՊԲ հրամանատարի առաջին տեղակալը, ղեկավարել եմ Հայաստանի բանակի զորամիավորումը, ապա նշանակվել եմ Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, 8 տարի պաշտպանական բանակը ղեկավարելուց հետո 2007-ին նշանակվել եմ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ£ - Դուք Արցախյան պատերազմի լեգենդար հրամանատարներից եք£ Դուք այն ռազմիկներից եք, ում անունը խորհրդանշելու է Արցախյան պատերազմի հաղթանակը, ում կերպարով ապագայում սերունդներ են դաստիարակվելու£ Ինչպե՞ս է մարդը դառնում սխրագործ, նրանք հատո՞ւկ մարդիկ են, թե՞ հանգամանքներն են ստիպում£ -Ինքներդ էլ նկատած կլինեք, որ պատերազմին մասնակցած ազատամարտիկները շատ տարբեր են իրարից` ինտելեկտով, նախասիրություններով, սոցիալական ծագումով® Արցախյան պատերազմում կողք կողքի կռվում էին վարորդը, արվեստագետը, բանվորը, զինվորականը£ Չնայած տարբերություններին` կային հատկանիշներ, որոնք ընդհանուր էին բոլորի համար` ըմբոստությունը, խիզախությունը և հայրենիքի զգացողությունը£ Ամենակարեւորը` նրանք գաղափարին նվիրված մարդիկ էին£ Երբ սկսվեցին սահմանային ընդհարումները, ինքս ինձ հարց տվեցի` ո՞վ պետք է կանգնի պատերազմի առաջին գծում, եթե ոչ արհեստավարժ զինվորականը£ Ուղղակի չեմ էլ պատկերացնում, թե ինչպե՞ս կարող էր հայ զինվորականը այլ գործով զբաղվել, երբ ամենատարբեր մասնագիտության տեր իր հայրենակիցները զենք էին վերցրել թշնամու ճանապարհը փակելու և հայրենի հողը պաշտպանելու համար£ -Կան զինվորականներ, որոնք Արցախյան պատերազմի հաղթանակը պայմանավորում են մեր բնատուր ռազմական տաղանդով£ Ոմանք Արցախյան հաղթանակի գրավական են համարում այն, որ մենք, ի տարբերություն թուրքերի, հարազատ հողի համար էինք կռվում£ Դուք ի՞նչ կարծիքի եք£ Այս հարցն այսօր էլ հրատապ է, քանի որ ադրբեջանական կողմի սպառնալիքները չեն դադարում ու ստիպում են մեկ անգամ ևս արժեվորել հաղթանակած պատերազմը` որպես նոր հաղթանակի երաշխիք£ -Մեր պատմությունը ստիպել է, որ ավելի մոտ լինենք ռազմական գործին, զենքին£ Մենք միշտ էլ ինքնապաշտպանվելու, զենք բանեցնելու խնդիր ենք ունեցել և ավելի լավ ենք տիրապետում ռազմարվեստին£ Մենք շատ հողեր ենք կորցրել և գիտենք` ինչ ծանր է հայրենիքի կորուստը, այդ պատճառով էլ կռվում էինք ուժերի գերլարումով և առավելագույն ինքնազո հողությամբ£ Մենք հասկանում էինք, որ Արցախյան պատերազմի ելքը ճակատագրական է լինելու հայ ժողովրդի համար, ու նահանջի տեղ չունեինք, այդ պատճառով էլ հավաքել էինք ողջ ֆիզիկական ու հոգևոր ներուժը և համազգային կռիվ էինք մղում£ - Շատ քիչ մարդիկ կան, առավել ևս` պաշտոնյաներ, որոնք ընդունվում են բոլորի կողմից, ում մասին բոլորը սիրով են խոսում£ Դուք այդ քչերից մեկն եք£ Ձեզ ինչպե՞ս է հաջողվում շահել բոլորի համակրանքը£ -Ինձ նաև քննադատել են£ Այնպես որ` ես միանշանակ չեմ ընդունվում£ Այնուամենայնիվ, երբեք ջանք չեմ թափում համակրելի լինելու, թեև ինձ համար հասարակության կարծիքը մեծ նշանակություն ունի£ Եթե ինձ շատերն են համակրում, նշանակում է իմ տեսակը, բնավորությունը, չափանիշները ընդունելի են հասարակության կողմից£ Ես շատ բծախնդիր եմ ինքս իմ հանդեպ` իմ արտաքին տեսքի, պահվածքի, վարքի£ Ես ցանկանում եմ միշտ հավատարիմ մնալ սկզբունքներիս, արդար լինել, հասկանալ դիմացինին£ Ուրիշներից պահանջում եմ այն, ինչ ինքս ինձնից եմ պահանջում£ Երբեք գլուխս չեմ կորցնում գովեստներից ու չեմ փակում քննադատության ճանապարհը£ Ես բարձրաստիճան զինվորական եմ և պարտավոր եմ մտածել կերպարիս ու հեղինակությանս մասին£ -Ձեր որդիները ծառայե՞լ են բանակում£ -Ավագ որդիս զինվորական կրթություն է ստացել, սպա է£ Կրտսեր որդիս ինստիտուտի առաջին կուրսից գնաց բանակ և ծառայեց ինչպես մյուս զինվորները£ - Երբ Ձեր տղան ծառայում էր, Դուք ղեկավարո՞ւմ էիք պաշտպանական բանակը£ - Այո, երբ տղաս ծառայում էր, ես պաշտպանական բանակի հրամանատարն էի, այսինքն` պաշտպանական բանակում ծառայող յուրաքանչյուր զինվոր իմ որդին էր£ Եթե իմ որդին արտոնյալ պայմաններում ծառայեր, ես շատ բան կկորցնեի` անչափ կարևոր, անչափ նվիրական® Բոլոր զինվորներն էլ ծնողներ ունեն ու թանկ են նրանց համար, ինչպես իմ որդին` ինձ համար£ Ես տարիներ շարունակ Նոր տարին դիմավորում եմ զինվորների հետ, խրամատում, ավանդույթ է դարձել£ 2007-ին մենք խրամատում էինք ընտանիքով` նաև կինս` ինը ամսական երեխայիս հետ£ - Խոսել Ձեզ հետ ու չանդրադառնալ բանակի խնդիրներին, կարծում եմ, ճիշտ չէ: Եվ ուզում եմ հարցնել` ինչպե՞ս եք գնահատում բանակաշինության ընթացքը, որո՞նք են ամենաէական ձեռքբերումները և այսօրվա կարևորագույն խնդիրները: - Բանակաշինության ընթացքը լի էր ձեռքբերումներով, արդյունավետ էր, ինչը դարձավ պատերազմական նվաճումները պահպանելու և խաղաղությունը տևական դարձնելու երաշխիք: Մեր պետությունն ու ժողովուրդը իրավամբ կարևորեցին բանակը, որպես պետական կառույցի կարևորագույն օղակ, և արեցին հնարավորը, որ այն լինի ուժեղ ու մարտունակ: Ես չեմ ուզում առանձնացնել բանակաշինության տարբեր ուղղությունները և շեշտադրել այս կամ այն ոլորտը, քանի որ դրանք փոխկապակցված են և փոխպայմանավորված: Բանակը զարգացել է համաչափ և ներդաշնակ: Բարելավվել են զինվորների կենսապայմանները, բարձրացել է ուսուցման որակը, ամրապնդվել է օրինականությունը, էական առաջխաղացում է արձանագրվել միջանձնային հարաբերություններում, կատարելագործվել է սպայական կորպուսի մասնագիտական և բարոյական նկարագիրը, բանակ-հասարակություն առնչությունները դարձել են ավելի սերտ ու հուսալի, մեծացել է ժողովրդի հավատը բանակի հանդեպ, աճել է զինուժի հեղինակությունը և երկրի ներսում, և արտերկրյա շրջանակներում, ընդլայնվել են արտաքին ռազմական կապերը և այլն: Ներկայի գերակա խնդիրների մասին խոսելիս դարձյալ չեմ ցանկանում տարբերակում անել, կարևորել որևէ խնդիր, պետք է շարունակել զարգացման ու կատարելագործման ընթացքը` բարձրացնել ռազմական ուսուցման որակը, ամրապնդել կանոնադրային հարաբերությունները, ընդլայնել արտաքին համագործակցությունը, բարձրացնել տեխնիկական հագեցվածության մակարդակը և այլն: Ասել է թե` աշխատել բանակաշինության բոլոր ուղղություններով, ձգտել նոր նվաճումների, անընդհատ բարձրացնել չափանիշները:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ