«ՊԱՏՎԻՐՎԱԾ» ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ


Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանն ուղղակի սիրահարված է տխրահռչակ Գեորգի Վանյանին: Այնքան է սիրահարված, որ ինստիտուտը դարձրել է այս հակազգային թափթփուկի գործունեության և ծրագրերի իրականացման գլխավոր վայրը: Օրերս էլ նա ինստիտուտի դահլիճը տրամադրել էր Վանյանին` հերթական հակահայկական միջոցառման կազմակերպման համար և ուսանողներին էլ պարտադրել ներկա գտնվել ու լսել իր զեկուցումը: Սակայն միջոցառումից մի քանի ժամ առաջ ինստիտուտի դռների մոտ կանգնեց շտապօգնության մեքենան` ռեկտորին առաջին բուժօգնություն ցույց տալու համար: Հավանաբար Աստված չկամեցավ, որ Մազմանյանը կարդա իր զեկուցումը... Թատերականի ռեկտորի փոխարեն` Վանյանի միջոցառումը զարդարեց ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը: Նշանակում է, Գեորգի Վանյանը բնավ էլ մենակ չէ, ու նրան շրջապատում են իր համախոհները, ովքեր հիմա էլ երիտասարդների հոգիներն են պղտորում` այսպես տարածելով հակահայ քարոզչությունը...