ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՑ ՓՈՂ ԵՆ ԽՆԴՐԵԼ


Ինչպես նշում են մեր իրազեկ աղբյուրները հոկտեմբերի 5-ին Գյումրի այցելած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Մանուշյան փողոցում կառուցված «Բարգավաճ Հայաստանի» նոր գրասենյակի բացումից հետո ստիպված է եղել փողեր բաժանել այն բոլոր գյումրեցիներին, ովքեր հավաքված են եղել գրասենյակի դիմաց: Այնտեղ հավաքված ուսանողներն ու սոցիալապես անապահով գյումրեցիներն են փող խնդրել գործարար-կուսակցապետից: Նույն սցենարը կրկնվել է նաև Վարդան Աճեմյանի անվան թատրոնի դիմաց, ուր նույնպես հավաքվել էին մեծ թվով գյումրեցիներ: Ուշագրավն այն է, որ ԱԺ փոխխոսնակ Սամվել Բալասանյանը և ԱԺ կրթության, գիտության, մշակույթի հանձնաժողովի փոխնախագահ Մարտունիկ Գրիգորյանը խոչընդոտել են գյումրեցիներին` մոտենալու Ծառուկյանին: