ՆԱԼԻՆ ՈՒ ՄԵԽԻՆ


Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Կրինա Պրունարիուն 10 օրվա մեջ երկրորդ ասուլիսը տվեց: Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ին Ռումինիայի դեսպանը Մամուլի ազգային ակումբի հյուրն էր, որտեղ ընդգծեց Ադրբեջանում ունեցած իր երկրի էներգետիկ շահը: Երկու օր առաջ էլ տիկին Պրունարիուն Երևանում ՆԱՏՕ-ի գրասենյակում էր և իր ասուլիսում դարձյալ շեշտեց Ռումինիայի «էներգետիկ շահերի» մասին. - Ռումինիային և Ադրբեջանին կապում են էներգետիկ անվտանգության խնդիրները, այստեղից էլ մյուս նրբերանգները: Դա անհնար է ժխտել: Բայց քաղաքական առումով Ռումինիան փորձում է քաղաքական հավասարակշռություն պահպանել Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում: Երբեմն դա հաջողվում է, երբեմն` ոչ: Այս ամենին էլ տիկին դեսպանը հավելեց, թե երկիրը Ղարաբաղյան կարգավորումը տեսնում է ուժի չկիրառման, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների համատեքստում: Այսինքն, դիվանագիտուհին հա´մ նալին է խփում, հա´մ մեխին` բնականաբար ամեն ինչ անելով, որպեսզի բարեկամ Ադրբեջանում հանկարծ չխռովեն ու չզրոյացնեն էներգետիկ շահերը: Մնում է միայն հուսալ, որ Ռումինիան նույն դիրքորոշումը կունենա նաև Մերձդնեստրյան չճանաչված հանրապետության հարցում և կոտնահարի այնտեղ ապրողների իրավունքները` հանուն էթնիկական շահերի…