Միլիարդներ` կեղծված բուժպատրաստուկներով


Ռուսաստանյան հանցախմբերն ու նրանց չինացի գործընկերները միլիարդավոր դոլարներ են վաստակում` ինտերնետի միջոցով կեղծված և չարտոնված դեղորայք վաճառելով և հազարավոր մարդկանց վտանգի ենթարկելով. գրել է The Guardian¬ը: Ինտերպոլի, ոստիկանության, մաքսային ծառայությունների և թմրանյութերի շրջանառությունը վերահսկող կազմակերպությունների աշխատակիցներն աշխարհի 79 երկրներում ստուգումներ են անցկացրել և հայտնաբերել ավելի քան 4 միլիոն եվրո արժողությամբ կեղծված դեղամիջոցներ: Բուժական պատրաստուկները հսկող կազմակերպությունն էլ փաստել է, որ կեղծված դեղորայք վաճառող ինտերնետ¬կայքերի դեղատների մեծ մասը վերահսկվում կամ պատկանում են ռուսաստանցի և չինական հանցավոր խմբավորում ներին. իսկ դրանք արտադրվում են Հնդկաստանում և Չինաստանում: Բռնագրավված դեղորայքի մեջ եղել են ընկնավորության (էպիլեպսիա), կաթնագեղձերի, ստամոքսախոցերի, ասթմայի դեմ ինհալյացիայի իբր բուժամիջոցներ: - Աշխարհում գոյություն ունեցող հիվանդությունների ստույգ թվեր չկան, բայց արդեն դեպքեր են եղել, երբ մարդիկ մահացել են կեղծված պատրաստուկներից: Սեծ Բրիտանիայում նույնիսկ խոսել են այն մասին, որ որոշ մարդիկ մահացել են այդպիսի նյութերից, ասել է հետախուզական բաժնի ղեկավար Նիմո Ահմեդը: Նա ընդգծել է, որ շատ հաճախ այդ կեղծիքներին զոհ են դառնում դեռահասները, ովքեր դեղորայքի միջոցով փորձում են միշտ կենտրոնացած լինել և բարելավել իրենց մտավոր ունակությունները (տեղեկացրել է Գազետա.ru¬ն):