Խոսքի ազատություն է. ինչ արած Օբամայի խոսքն են ընդմիջել


Միացյալ Նահանգների նախագահի թիկնապահները հեռացրել են Օբամայի խոսքը կոպտորեն ընդմիջած տղամարդուն: Նախագահը ելույթ է ունեցել Լոս Անջելեսի Բլյուզի տանը, իսկ մոլեռանդ մի հավատացյալ բարձրաձայն կրոնական կոչեր է արտասանել` խոսքամիջոց վիրավորելով Օբամային. - Հիսուս Քրիստոսն Աստվա´ծ է: Հիսուս Քրիստոսն Աստվա´ծ է: Բոլոր ուղղափառների Աստվածը: Իսկ Բարաք Օբաման հակաքրիստոսն է,¬ գոչել է տղամարդը դահլիճից: Փոքր¬ինչ վհատված` Օբաման փորձել է անվրդով երևալ և մեղմորեն համաձայնել է երիտասարդի հետ: - Ես չեմ վիճում: Բնականաբար` Հիսուս Քրիստոսը մեր Ամենաբարձրյալ Աստվածն է: Ես լիովին համաձայն եմ երիտասարդի հետ,¬ ամբիոնից հայտարարել է իրավիճակին լավագույնս տիրապետած Նախագահը: Վրդովված ամբոխն իսկույն արձագանքել է` պահանջելով, որպեսզի Բարաք Օբաման նախագահի երկրորդ ժամկետում: Օբաման նույնիսկ հումորախառն հոգատարություն է ցուցաբերել կարգազանցի նկատմամբ` իր թիկնազորին խնդրելով նրան վերադարձնել դահլիճում մնացած պիջակը. - Իմ կարծիքով դուք մոռացաք նրա բաճկոնը: Բարի եղեք` վերադարձրեք նրան իր հագուստը,¬ ամբիոնից նա դիմել է թիկնապահներին:¬ Հա˜, դա նրա բաճկոնը չէ, այլ ձե՞րն է, երիտասարդ օրիորդ: Ներողություն եմ խնդրում: