Ո՞նց են քայլելու Մարսի վրա


Խոսքն, իհարկե, տիեզերագնացների մասին է. ինչպե՞ս են նրանք քայլելու Հրատ մոլորակի մակերեսով, ո՞ր քայլվածքն ավելի հարմար կլինի: Այս հարցերի պատասխանը հնարավորինս առարկայացնելու համար ավստրալիացի մասնագետ Ադամ Նորտոնը ստեղծել է հատուկ վարժասարք (տեղեկացրել է Hi-tech¬ը): Տիեզերական ձգողականությունը Մարսի վրա 40 %¬ով թույլ է` Երկրի համեմատությամբ. մինչդեռ մարդու ծավալը և իներցիան մնում են անփոփոխ, ինչն անդրադառնում է շարժման վրա: 1963 թ. ՆԱՍԱ¬ի մասնագետներն արդեն ստեղծել էին նմանատիպ սարք, որի մեջ գոտիներով կախված մարդը շարժվում էր գրեթե ուղղահայաց` շեղակի հարթակին, որը նմանեցված էր Լուսնի մակերեսին: Ամեն ինչ այնպես էր հարմարեցված` ինչպես Լուսնի վրա է: Տեսանկարահանումները ցույց են տալիս, թե լուսնային ձգողականության պայմաններում որքան հեշտ են դառնում թռիչքները և նույնիսկ 1 ձեռքի վրա գլխիվայր ուղղակեց վածք: Եվ, ընդհակառակը` դժվար է վազքից հետո կանգ առնելը կամ աստիճաններով բարձրանալը: Դրա պատճառը կոշիկի (կամ` ոտքի ներբանի) թույլ միակցվելն է մոլորակի մակերեսի հետ, ինչպես նաև Երկրի ձգողականությունը մկաններով կառավարելու սովորույթը: Եզրահանգումը հստակ էր ու միակը` Լուսնի վրա ավելի հեշտ է շարժվել ոչ թե քայլելով, այլ թռիչքներով: Իսկ թե մարդկային ինչպիսի ընթացքն ավելի դյուրին կլինի Կարմիր (Մարս) մոլորակի վրա` կհուշի Mars Gravity Simulator վարժասարքը: