Նրանց մուտքն արգելվում է


Բրիտանիայում հաստատվել է «Մագնիտսկու ցուցակը», համաձայն որի` Hermitage Capital հիմնադրամի իրավախորհրդատու Սերգեյ Մագնիտսկու մահվան համար մեղադրվող պաշտոնյաների մուտքն այդ երկիր արգելվում է: Բրիտանական ԶԼՄ¬ների տվյալներով` ռուսաստանյան 60 պաշտոնյաներ անցանկալի անձինք են ճանաչվել այս երկրում: Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Քրիս Բրայանտի խոսքերով` Անգլիայի ներգաղթի ներկա նախարար Դամիան Գրինը հաստատել է որոշակի մարդկանց մուտքի թույլտվությունն արգելելու վերաբերյալ լուրերը: Չի բացառվում, որ այդ ցուցակը կարող է ազդել պետությունների երկկողմ հարաբերությունների վրա: