Թաջ¬Մահալը կարող է փլվել


Աշխարհի ամենահռչակավոր ճարտարապետական այս կառույցի «գլխին», իսկապես, փլուզման սպառնալիք է կախված: Ընդ որում, հնդիկ բնապահպանները հավաստիացնում են, թե դա կարող է տեղի ունենալ առաջիկա 5 տարիներին: Նրանց փաստումներով` դրա հիմքի փայտե տարրերը սկսել են մաշվել և հողին խառնվել: Պատճառը միմիայն բնապահպանական է: Ջրհորները, որոնց վրա 17¬րդ դարի կեսերին կանգնեցվել է ծավալուն այդ շինությունը, ցամաքում են, որովհետև շարունակ նվազում է տեղական գետի ջրի մակարդակը (տեղեկացրել է ԹպրՑՌ.Հց¬ն): Բնապահպաններն իրավացիորեն, այդ ամենի մեղավորը մարդկային գործոնն են համարում և կառավարությունից պահանջում են միջոցներ ձեռնարկել: