Ոչ թե օձը` մարդուն, այլ մարդն է կծել օձին


Եվ անասնաբույժները ստիպված են եղել մի քանի կար դնել 2 մետրանոց սողունի վերքին: Միջադեպը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Սակրամենտո բնակավայրի սուպերմարկետներից մեկում: 54-ամյա Դևիդ Սենկը, ներս մտելով, միանգամից նետվել է իր ընկերոջ «հոգեզավակի» վրա ու… կծել նրան: Այդ սողունասերը հարբած է եղել և չի հիշում, թե ինչպես և ինչու է այդպես վարվել: Սենկին ձերբակալել և ոստիկանության բաժանմունք են տարել: Այստեղ իրեն ուղղված բոլոր հարցերին նա միայն պատասխանել է. - Ես հարբած էի ու խելքս թռցրել էի: Չգիտեմ: Օձը, իհարկե, փրկվել է: