Լկտիության գագաթնակետ: Բայց սա դեռ բոլորը չէ.


- Սկզբնական շրջանում հայերն օգտվեցին նրանից, որ Ադրբեջանը գտնվում էր լրատվական շրջափակման մեջ: Հիմա, փառք Աստծո, ադրբեջանական դիվանագիտությունն արդեն բոլորին ապացուցել է մեր արդարացիությունը: Եվրոպական բոլոր կառույցները հասկանում են դա: Վերջերս Եվրախորհուրդը որոշում ընդունեց այն մասին, որ Ադրբեջանից չի կարելի ժողովրդավարական մեծ բարեփոխումներ պահանջել` քանի դեռ չի վերականգնվել նրա տարածքային ամբողջականությունը,- շարունակում է ծնկածեծ ողբասացը` հավելելով. - Աշխարհում այսօր շատ է խոսվում ժողովրդավարության մասին, բայց մեկի իրավունքները պաշտպանվում են, մյուսներինը շարունակում են ոտնահարել: Միջազգային հանրությունը շատ լավ հասկանում է, որ այստեղ գործում են երկակի ստանդարտներ: Դրա համար էլ մենք պետք է սկսենք այն խախտումներից, որոնք թույլ են տրվել նախասկզբում: Հարկավոր է սկսել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևից, որը պահանջում է արդբեջանցիներին վերադարձնել իրենց հողերը: Ինչպես ասում են` հերթը քոնն է, մարդկային բարոյականություն: