Նախկին փեսայի 3-րդ քրգործը


Ղազախստանի անվտանգության ազգային կոմիտեն սկսել է երկրի նախագահ Նորսուլթան Նազարբաևի նախկին փեսա` Ռահատ Ալիևի դեմ հարուցված հերթական քրեական գործի հետաքննությունը: Ռահատը կասկածվում է ասպատակության մեջ: Քրեական այս գործը հարուցված է Ալիևի դեմ եղած հիմնական մեղադրանքի շրջանակներում: Նազարբաևի երբեմնի փեսան նախկինում մեղավոր է ճանաչվել պետական հեղաշրջում պատրաստելու համար: Քննության տվյալներով` նա հանրապետության մի քանի խոշոր ձեռնարկությունների ունեցվածքի բռնագրավման մասնակից է և դատապարտվել է 20 տարի ազատազրկման: Մեղադրանքը նրան հարուցվել է հեռակա, որովհետև մինչ այդ Ալիևին արդեն դատապարտել էին 20-ամյա ազատազրկման` խիստ ռեժիմային գաղութում` ունեցվածքի բռնագրավմամբ: Այդ դատավճռով նա մեղադրվում էր ղազախստանյան «Նուրբանկ»ձի 3 թուփ մենեջերներին հափշտակելու և ասպատակություն իրականացնող` փաստաթղթեր կեղծող կազմակերպություն հիմնադրելու համար: