«Լուկաշենկոն բիրտ մենիշխան է»


Այսպես է արտահայտվել ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Մաքքեյնը` հայտարարելով, որ սատարում է Բելառուսի դեմ կիրառվող պատժամիջոցները: - Բելառուսի մասին գիտեմ միայն, որ Լուկաշենկոն բիրտ մենիշխան է: Գտնում եմ, որ Ամերիկան պետք է դիմակայի մենիշխանավորին,- ասել է սենատորն` ընտրողների հետ հանդիպմանը: Մաքքեյնն, ի դեպ, քարոզարշավի ընթացքում երկրորդ անգամ է այս կերպ արտահայտվում: Առաջին անգամ նա Բելառուսին ու նրա ղեկավարին անդրադարձել է` արձագանքելով իր խորհրդականի սպառնալիքին, թե իրեն կարող են որպես դեսպան Բելառուս ուղարկել: