Աբրամովիչի նվերը` սիրուհուն


Ռուս բիզնեսմենի նոր գնումը անտարբեր չէր կարող թողնել իտալական լրատվամիջոցներին: Վերջիններիս պնդմամբ` Ռոման Աբրամովիչը գնել է Սուրբ Հրեշտակի ամրոցի ու կղզու հարևանությամբ գտնվող «Ջուլիան կաֆե» ռեստորանը` 3,5 միլիոն եվրոյով: Լրագրողների տեղեկատվությամբ` դա Չուկոտկայի նախկին նահանգապետի նվերն է իր սիրուհուն` Դարյա Ժուկովային: Վերջինս այնքան է հրապուրվել իտալական խոհանոցով, որ նույնիսկ խոհարարական հատուկ դասընթացներ է անցնում: