Ամենամահաբեր թույնը


Կարծում եք խոսքն օձի կամ կարիճի թույների մասի՞ն է: Բնա´վ: Ավելի սարսափելին կա` տեղեկատվական թույնը, որի դեմ չկա որևէ պատվաստանյութ: Այն ամենաահավոր զենքն է ողջ տիեզերքում, էլ ուր մնաց, որ մարդկային ուղեղն ու մարմինը կարողանան դիմանալ դրան: Ապացույցնե՞ր` որքան ուզեք:

NewRezuΗe-ի խմբագրին այս հետաքրքրությունը տարել է Ճապոնիա` Մասարու Էմոտոնի մոտ, ով եզակի մանրադիտակ է ստեղծել, որն ակնթարթորեն ջուրը սառույցի է վերածում և լուսանկարում սառցափաթիլները:

Էմոտոն իր կյանքը նվիրել է ջրի հատկանիշների վրա տեղեկատվության (իմա` խոսքի) ազդեցության ուսումնասիրությանը և ահա թե ինչ է հայտնաբերել: Եթե նույն ջրով լցված երկու անոթների վրա գրվում են դրական և բացասական բառեր, բոլորովին տարբեր պատկերներ են ունենում դրանց մեջ լցված նույն ջրոտ սառցափաթիլները: «Մահ», «հիվանդություն», «չարիք» գրություններով անոթների սառցափաթիլները անճոռնի տեսք են ունենում, իսկ «սեր», «երջանկություն», «հավատ» մակագրությամբ անոթներում` դրանք չափազանց գեղեցիկ են:

Խմբագիր Լեոնիդ Խոդոսը ևս մեկ փորձարարության մասին է հիշեցնում` խորհուրդ տալով անձամբ համոզվել իր բերած փաստարկներում: Եփած բրնձով լցված երկու բանկաներից մեկի վրա բացասական, մյուսի վրա դրական խոսքեր են գրվում, և երկու բանկաներն էլ դրվում են մութ տեղում: Առժամանակ անց «բացասական» բանկերի բրինձը նեխում և գարշահոտ է արձակում, իսկ «դրականը»` ոչ:

Նրա առաջարկած փորձարկումը կրկնելուց առաջ և հետո, սակայն, ճիշտ կլինի մտապահել ու կիրառել նրա խորհուրդը.

- Մենք 80 %-ով բաղկացած ենք ջրից: Ուզո՞ւմ եք նեխել ներսից` ավելի հաճախ օգտագործեք բացասական բառեր: Պարզապես մի´ մոռացեք, որ միտքը նյութական է: Այսօր դուք գտնվում եք այնտեղ, որտեղ ձեզ բերել են ձեր իսկ երեկվա մտքերը, իսկ վաղը կլինեք այնտեղ, ուր կտանեն ձեր այսօրվա մտքերը: Մտքերը սերմեր են, որոնցից աճում են թե´ հիվանդությունները, աղքատությունը, մենակությունը, վախերն ու անհաջողությունները, թե´ երջանկությունը, հաջողությունները, առողջությունը, հարստությունը, հավատն ու սերը: Որոշողը դուք եք: …«Բացասական» մտքերը փոխարինեք «դրականով» և կփոխեք ձեր կյանքը:

Այս մի խորհուրդն, իսկապես, բոլորին կօգնի: Բարի խոսքն առողջ հոգու վկայությունն է: Արտաբերածդ բարի խոսքը նախ քեզ է օգտակար: Դե, իսկ չար խոսքը, վիրավորանքը թույնից էլ վտանգավոր են և դարձյալ` նախևառաջ արտաբերողի համար: