Լենինի ուրվականը նշաննե՞ր է տալիս


Երկու տարի առաջ համացանցում հայտնվել էր մի հանելուկային տեսագրություն Դամբարանից. այնտեղ պառկած կարմիր առաջնորդը բարձրացնում էր ձախ ձեռքը, ամբողջ մարմնով առաջ էր ձգվում և նորից հետ ընկնում:

Ի սկզբանե այդ տեսահոլովակն առանձնապես որևէ լուրջ տպավորություն չգործեց. այն ընկալվեց որպես սովորական տեսամոնտաժ: Սակայն տեսագրությունը հայտնվել էր ամերիկյան հետազոտողների ձեռքում, ովքեր վաղուց փնտրում էին հավաստիքը բազմաթիվ այն տեսությունների, ըստ որոնց, Կրեմլում թափառում են Ռուսաստանի նախկին տիրակալների ուրվականները, և «ամենատարածվածը»` հենց Լենինի ուրվականն է:

- Մենք ապշած էինք արդյունքներից: Մեր մասնագետները ֆոտոմոնտաժի նույնիսկ նշույլ չկարողացան գտնել. շերտերի, գույների ոչ մի համադրում, կադրերի և այլն ոչ մի հարմարեցում: Ավելին, էկրանի վերևում «վազող» ժամանակն ու կադրերը 100 տոկոսով համապատասխանում են Դամբարանում օգտագործվող տեսախցիկների չափորոշիչներին,- արձանագրել են հետազոտողները (24 online sΗi):

Ստացվում է` «Եվրոպայում շրջող» կոմունիզմի ուրվականը տեսած Իլյիչը մոսկովյան Կրեմլում սեփական ուրվականո՞վ է շրջում: