Հարսանիք` 18 հազար այրիներով
Հնդկաստանի Մեհսանա քաղաքում ճանաչված գործարար Ջիտենդրա Պատելը կրտսեր որդու` Ռավիի հարսանիքին 18 հազար այրիներ է հրավիրել և յուրաքանչյուրին մեկական ծածկոց ու տնկի է նվիրել: (տեղեկացրել է The TiΗes IndiΖ-ն):
Հանդիսությունը տեղի է ունեցել Հուջարաթ նահանգի Դերոլ գյուղում, որը նշանավոր է հին տաճարների առատությամբ:
Պատելը բացատրել է. այրիներին հրավիրատոմս ուղարկելով` որոշել է մարտա-հրավեր նետել նախապաշարմունքներին:
- Ամբողջ սրտով ես ցանկանում էի, որ ամուսնական այս զույգին օրհնեն հատկապես այրիները, ովքեր մերժված են հասարակության կողմից: Տոնակատարություն ներին նրանց ներկայությունը համարվում է վատ նախանշան, և դա սնոտիապաշտություն է:
Բոլոր այրիները փեսացուի երջանիկ հորից ստացել են վերմակներ և ծառի տնկիներ` պայմանով, որ դրանք պետք է տնկեն իրենց բանջարանոցներում ու խնամեն: Բացի այդ, աղքատ ընտանիքներից 500 այրիների Պատելը նաև կթու կովեր է նվիրել:
Չնայած սաթիի (այրիների այրում) սովորույթը Հնդկաստանում գրեթե ամբողջապես վերացվել է դեռևս 19-րդ դարում, բայց մինչև օրս էլ ամուսնուն կորցրած կանայք հաճախ մերժվում են հանրության կողմից: Կույր հավատալիք կա, թե նույնիսկ այրի կնոջ ստվերը դժբախտություն է բերում. էլ ո˜ւր մնաց, որ նրանց հանդիսության հրավիրեն… Շատ գյուղական համայքներում ամուսնուն կորցրած կինը դիտվում է որպես «կենդանի մեռել»: Նրանք պետք է հագնեն սգո սպիտակ սարիներ. արգելված է զարդեր կրել, կոշիկ հագնել և երկարացնել մազերը:
Ի դեպ, նմանատիպ մի «ադաթ» էլ Չինաստանում կա: Առժամանակ առաջ պատմում էին, որ քաղցկեղից մահացող չինացին ամուսնացել էր տիկնիկի հետ, որպեսզի կնոջն այրի չդարձնի: (KorresΘondent.net):