***

Հրաշալի տեսք ունեցող աղջիկը միանգամից 3 թիրախի է հարվածում. գոհացնոււմ է ինքն իրեն, հիացնում է տղամարդկանց և կատաղեցնում ուրիշ կանանց:

***

Հարկավոր է միշտ ժպտալ: Ոմանց` անկեղծորեն ու սրտանց, ոմանց էլ` ի հեճուկս:

***

 

Լուսաբացից առաջ ամուսինը տուն է գալիս` ձեռքին մի մեծ փոշեկուլ: Կինը նախահարձակ է լինում.

- Հիմա պիտի ասես, թե ամբողջ գիշեր փոշեկո՞ւլ էիր փնտրում փակ խանութներում:

- Չէ, խանութ չեմ գնացել: Հանդիպեցի քո ընկերուհուն. նա ինձ իր տուն հրավիրեց: Լավ կերանք ու խմեցինք: Հետո նա մերկացավ, սկսեց իմ շորերը հանել ասելով` «Ինչ ուզես` կտամ»: Ես էլ հիշեցի, որ մեզ փոշեկուլ է պետք...

***

Սևամորթի գանգատը.

- Չեմ հասկանում, բացատրեք, խնդրում եմ... Ես ծնվել եմ սև ու մինչ օրս չեմ փոխել մաշկիս գույնը: Երբ արևայրուկ եմ ընդունում` դարձյալ սև եմ, շոգեմ թե մրսեմ` էլի սև եմ: Երբ մեռնեմ, նորից սև կլինեմ: Իսկ դուք` սպիտակներդ... ծնվելուց վարդագույն եք, արևից արվելով` շագանակագույն եք դառնում, շոգին կարմրում-ցրտից կապտում եք: Մեռնելուց էլ գունատվում-մոխրագույն եք դառնում: Ու այդքանից հետո հանդգնում եք մե՞զ գունավոր անվանել: