ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆՆ ԱՅԼԵՎՍ ՏՆՕՐԵՆ ՉԷ


«Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ինչպես գիտենք, նաև աշխարհում ամենաթանկ սակագներն ունեցող ընկերություններից մեկի` «Ղարաբաղ -տելեկոմ»-ի գլխավոր տնօրենն էր: Այս ընկերությունը մեծ գերշահույթներ է ապահովում իր համար` Լեռնային Ղարաբաղում համացանցային կապն անհասանելի պահելով հազարավոր մարդկանց համար, որովհետև ամսավճարը կազմում է մոտ 35 հազար դրամ: Օրերս անձամբ Ռ. Յիրիկյանից տեղեկացանք, որ ինքն այլևս այդ ընկերության գլխավոր տնօրենը չէ և կատարում է սոսկ խորհրդականի պարտականություններ: Իսկ թե ո՞վ է «Ղարաբաղ-տելեկոմ»-ի գլխավոր տնօրենը` Յիրիկյանը չուզեց ասել` խորհուրդ տալով զանգահարել համապատասխան ընկերություն...