ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ ՄՈՏ Է


Տարածվող լուրերի համաձայն` սեպտեմբերի 1-ից Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը գեղարվեստական ղեկավար կունենա: Թատրոնում մեզ տեղեկացրեցին, որ արդեն քննարկվել է անվանի կինոգետ, թատրոնի գեղարվեստական խորհրդի նախկին նախագահ և մշակույթի նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մուրադյանի թեկնածությունը: Սունդուկյանցիներից ոմանք հավաստիացրեցին, որ նրա նշանակման հարցն այլևս լուծված է, հետևաբար նոր թատերաշրջանն ու թատրոնի հիմնադրման 90-ամյակին նվիրված միջոցառումները կղեկավարի նոր գեղղեկը: Դավիթ Մուրադյանը համարվում է իշխանությունների թեկնածուն, ուստի թատրոնում վստահ են, որ երկրի ղեկավարներն այժմ դեմքով կշրջվեն դեպի Սունդուկյանի անվան թատրոնը...