Հա՞ որ....


Այս օրերին Երևանում անցկացվող մասոնների տասնօրյա ժողովը աղմկահարույց բացահայտումներով չի խոստանում առանձնանալ: Հայտնի է, որ այս հավաքին մասնակցում են քաղաքական, տնտեսական, մշակութային հայտնի գործիչներ, ովքեր, ինչպես միշտ` հնարավորն անում են` իրենց մասնակցությունը գաղտնի պահելու ու հատկապես լրատվամիջոցներից հեռու մնալու ուղղությամբ: Ժողովի օրակարգը նույնպես գաղտնի է պահվում, թեև մեզ հաջողվեց ճշտել, որ այս անգամ որոշվել է առաջիկայում քայլեր ձեռնարկել` քաղաքական շրջանակների հետ հարաբերությունները սերտացնելու ուղղությամբ: Հայաստան ժամանած և տեղում նրանց միացած մասոնական խմբավորման ղեկավարները մտադիր են նույնիսկ ֆինանսական աջակցություն ցուցաբերել առանձին քաղուժերի` հարաբերությունների ջերմացմանն առավել արագ ընթացք հաղորդելու ակնկալիքով: Նրանք հաշվարկել են, որ մեր քաղուժերը մշտապես ֆինանսների կարիք ունեն, ու իրենց տրամադրելիք գումարներն առանց այլևայլությունների կընդունվեն: Արդյունքում կմեծանա իրենց ազդեցությունը քաղաքական դաշտի վրա: Ոմանց` փող, ոմանց` լծակներ …