Տարեգրության այս օրը


6 հուլիսի 1991 թվականի հուլիսի 6-ին հետ շպրտվեցին ԼՂ Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղի վրա հարձակված ադրբեջանական խոշոր ուժերը: ՆԱԶԱՐԲԱԵՎ Նուրսուլթան Աբիշևիչ . Ղազախստանի առաջին նախագահը (1991-ից): Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում հանդես է եկել միջնորդա կան նախաձեռնություններով: 1991-ի սեպտեմբերին ՌԴ նախագահ Բ. Ելցինի և Նազարբաևի միջնորդությամբ Ժելեզնովոդսկ քաղաքում տեղի է ունեցել Լ. Տեր-Պետրոսյանի և Ա. Մութալիբովի հանդիպումը: 1992-ի մարտին ԼՂՀ-ի շուրջ ծավալված իրադարձությունների կապակցությամբ Նազարբաևը հանդես է եկել պաշտոնական հայտարարու թյամբ, որում նշվում էր, որ ԼՂ-ի շուրջ ճգնաժամային իրավիճակը ձեռք է բերել վտանգավոր բնույթ և ուղղակի հանգեցրել ռազմական հակամարտության: Հետագա արյունահեղության կասեցման նպատակով նա առաջարկել է ԱՊՀ ղեկավարների խորհրդում որոշում ընդունել կրակի անհապաղ դադարեցման և ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ, հակամարտության գոտում խաղաղություն պահպանելու նպատակով ստեղծել ԱՊՀ ղեկավարների խորհրդին ենթակա հատուկ ԶՈՒ և աջակցել ԵԱՀԽ խաղաղարար ջանքերին: 1992-ի օգոստոսի 27-ին Ալմա Աթայում Նազարբաևի նախաձեռնությամբ կայացել է ՀՀ և ԱՀ արտգործնախարարների հանդիպում, որի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 60-օրյա զինադադար հաստատելու վերաբերյալ, ինչը, սակայն, չի իրագործվել:

Զ. ՍԱՐԳՍՅԱՆ