Ցավ սրտի ցավ «մխիթարանք»


Ու մխիթարանք կոչվածն էլ ինքնախաբեություն է կամ ինքնաբացահայտում: Ամենալուրջ տոնով Trend¬ը տեղեկացնում է, ԱՄՆ¬ում հիմնադրված ու այնտեղ գործող «Ղարաբաղ» հիմնադրամը «ԱՄՆ¬ի պատմության մեջ առաջին» անգամ փոստային դրոշմանիշներ է թողարկել` նվիրված Ղարաբաղին: Ու դա` «Ղարաբաղ. հայացք անցյալին և ներկային» ծրագրի շրջանակներում: - Դրոշմանիշներին պատկերված են Ղարաբաղի պատմական հուշարձանները, ալբանական հնագույն եկեղեցիները, Շուշա ամրոցը,¬ նշել է լրատվամիջոցը: Նշել է ու երևի խորամուխ չի եղել, որ անցյալին ու ներկային նետված ամենահպանցիկ հայացքն իսկ Արցախի հայկական արմատներն է տեսնելու: Թող որ Շուշին Շուշա դարձնեն ու մեր հնագույն տաճարներն ալբանական անվանեն, բայց իրենք էլ «խոստովանում» են, չէ՞. «հնագույն եկեղեցիները» , այլ ոչ` մզկիթները: Մուսուլմա նական այդ քոչվորներն արդեն քրիստոնեական եկեղեցինե՞րն էլ «սեփականաշնորհելու» նկրտումներ ունեն: Ի՞նչ կա, որ: Սովորել են թալանի: Հա, ի դեպ, նույն լուրջ տոնով հասցե է նշվում, որի միջոցով կարելի է գնել այդ դրոշմանիշները: Այսինքն` տղերքը բիզնես են անում, որ վաճառքից գոյացած գումարները ներդնեն մշակութային ծրագրերում: Հիմնադրամը ստեղծվել է 2009¬ի նոյեմբերին` «ամերիկացիներին Ադրբեջանի ու նրա մաս Ղարաբաղի և ընդհանրապես Կովկասի հետ ծանոթացնելու, ադրբեջանական մշակույթը քարոզելու նպատակով»: Լա˜վ քարոզչություն է. ուղղակի մշակութահենություն: Բայց դե` խոսքն ադրբեջանցոց մասին է. ուրեմն զարմանալու առիթ` չի´ք: