Մայրահայհոյ լրագրողը


Քաղաքագետ, լրագրող Մարկ Հոլպերինը մի պահ մոռացել է, որ իր այդ հարցազրույցն ընթանում է MSNBC հեռուստաալիքի ուղիղ եթերում: Եվ իրեն ուղղված հարցին, թե ի՞նչ կարծիքի է Օբամայի վերջին ելույթի մասին, նա անզուսպ պատասխան է հնչեցրել. - Ընդհանրապես երեկ նա ելույթ ունեցավ իսկական մ…,¬ բերանից թռցրել է Հոլպերինը` բոլորովին հաշվի չառնելով, որ իրեն լսում է ողջ երկիրը: Այդ պահին, իհարկե, ողջ ստուդիան քարացել է: Ինքնամոռաց լրագրողը, նկատելով հեռուստահաղորդավարների սարսափած հայացքները, հասկացել է, որ չափն անցել է և փորձել է կատակի տալ: Իսկ հաղորդման վերջում «ի սրտե» ներողություն է խնդրել: Հեռուստաընկերությունը դատապարտել է նրա վարքագիծը` անորոշ ժամանակով նրան զրկելով ուղիղ եթերից (տեղեկացրել է Life News¬ը):