Այդ էժան ու թանկ ջուրը


Ոչ վաղ անցյալում որևէ հիմնարկությունում աշխատող յուրաքանչյուր անձ իրեն ապահովագրված էր զգում ցանկացած պատահարի կամ առողջական վիճակի համար: Իսկ այսօր... ինչպես շատ այլ հարցեր, այնպես էլ կազմակերպության աշխատողների անվտանգության ապահովումն ու առողջության հարցերով հանձնաժողովի գոյությունը թողնված է գործատուի քմահաճույքին կամ` նրա հնարավորություններին: Դե ի ̉նչ կարող ես ասել. մեզանում ամեն ինչ հիմնված է մասնավորի վրա ու նման հարցերն էլ հենց լուծելի են տվյալ սեփականատիրոջ կամքով: Այլ կերպ` անհասկանալի է, թե կամավոր սկզբունքով ներդրվելիք համակարգի նպատակը: Մի ̉թե արդեն հստակ չէ այս համակարգի հետագա ճակատագիրը. առանց այն էլ գործատուների մեծ մասը փորձում է ամեն կերպ շրջանցել ցանկացած գլխացավանք: Ու դրան նպաստում է աշխատատեղերի խիստ նվազ լինելը: Թեև ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչության պետ Արտավազդ Վանյանը վստահեցնում է, որ առողջական այս համակարգը ձևավորում է երկկողմանի օգնություն և ներդրման համար հաշվի է առնվելու աշխատանքային կոլեկտիվների մեծամասնության կարծիքը, այնուամենայնիվ, հավատընծա չէ, որ ՀՀ կառավարության որոշումը կյանքի կկոչվի ձեռնար կությունների թեկուզ մի մասում: Զարմանալու ոչինչ չկա, քանի որ ընդունված, բայց չգործող որոշումներ ունենք որքան ասես ու շատ հաճախ դրանց գոյությունն ամենևին պարտավորեցնող չէ:

Ա. ԱՎԱԳՅԱՆ