ՔԱՂԱՔԱԿԱՆԻՑ ԱՌԱՋ ԳՆԱՀԱՏԵՆՔ ՔՐԵԱԿԱՆԸ


Երկրի բարոյահոգեբանական մթնոլորտն անխղճորեն շատ է քաղաքականացված: Ունենք քաղաքականապես գերհագեցած առօրյա. ամեն մի դեպք, դեպքի մասին մոտավոր տեղեկություն կամ պարզապես բամբասանք անմիջապես ձևավորվում է քաղաքական գույնզգույն փաթեթներով և ներկայացվում հասարակությանը: Փաստորեն երկիրը պառակտված է մի քանի տասնյակ կուսակցությունների, որոնց ղեկավարների տեղի-անտեղի ասուլիսների ֆոնին այսօրվա վիճակը օրինաչափ է թվում: Ժողովրդավարության չափանի ̉շ է, սահմանադրական բազմակարծության արշավանքի ապացո ̉ւյց է այդ կուսակցությունների թղթային գոյությունը (բացառությամբ 7-8-ի): Ունենք կուսակցություննե ̉ր, թե ̉ ունենք մեկական անձինք, ովքեր ինչ-որ կուսակցություն են գրանցել` ՍՊԸ, կոոպերատիվի մակարդակով... Այդ ՄԵԿ ԱՆՁ-երն էլ քաղաքական անբանության մեջ չմեղադրվելու նպատակով, ստիպված են գնահատականներ տալ <<Լուրեր>>-ով, հասարակական տրանսպորտում: Եվ օր-օրի շիկանում է հասարակական մթնոլորտը, օր-օրի բյուրեղանում են կասկածամտությունը, թշնամանքը, վրեժ լուծելու ցանկությունը, ինտրիգներ հրահրելու նպատակները: Հերթական <<քաղաքական>> գնահատականին արժանացավ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանի որդու կալանավորումը: Այդ կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրեց. <<2006թ. հունիսի 23-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից նյութեր են ստացվել այն մասին, որ ՀՀ քաղաքացի Վ. Ոսկանյանը 2001թ. ամռանը ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում փաստաթղթեր կեղծելու եւ օգտագործելու միջոցով, խարդախությամբ փորձել է <> բանկից հափշտակել առանձնապես խոշոր չափերի հասնող 15000 ԱՄՆ դոլար գումար: Սակայն, իր կամքից անկախ պատճառներով, չի կարողացել հանցագործությունը ավարտին հասցնել: Նա տեղում ձերբակալվել է ԱՄՆ իրավապահների կողմից: Փաստի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում 2006թ. հունիսի 23-ին հարուցվել է քրեական գործ: Պարզվել է, որ Վ. Ոսկանյանն ԱՄՆ-ում ազատ է արձակվել վճարված գրավի շնորհիվ եւ ազատություն ստանալով` փախել է Հայաստան: ԱՄՆ-ի իրավապահ մարմինների կողմից նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 2006թ. հունիսի 24-ին Վ. Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանի որոշմամբ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը>>: Հայրենի վերլուծաբանները փոխանակ վերլուծեին իրավական այսբերգի ԵՐԵՎԱՑՈՂ մասի տեսանելի, շա~տ տեսանելի հատվածները, միանգամից կայծակնային արագությամբ թռիչք կատարեցին դեպի <<քաղաքական>> գնահատականը` կալանավորվածի հայրը <<Իշխանական կոալիցիայից բաժանված <<Օրինաց երկիր>> կուսակցության ոչ շարքային անդամ, ՀՀ ԱԺ վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանն է>>: Այսինքն, տղային կալանավորել են հոր կուսակցական պատկանելության պատճառով: Այսինքն, քաղաքական հաշվեհարդար է: Իհարկե, ոչ ոք չի կարող տեսականորեն բացառել նման դրդապատճառը, թեպետ խելամիտ քաղաքական գործիչը նման ակնհայտ եւ սեփական անձին մեծ վնաս բերող քայլին չի գնա: Այսքանը` զուտ տեսական ոլորտից: Իսկ տվյալ դեպքում կա ̉ քաղաքական պատվեր եւ ինչո ̉ւ չկա: Այսօր, Վ. Ոսկանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու եւ նրան կալանավորելու օրերին` հունիսի 23-ին, <<Օրինաց երկիրը>>, որպես դիմադիր ուժ, ինչպես ինքն իրեն բանավոր ներկայացնում է, անհանգստացրե ̉լ է որեւէ պաշտոնյայի, թեկուզ, ասենք, Սիսիանի հարկային տեսուչի օգնականին (եթե նման պաշտոն կա): Իհարկե` ոչ: Հետեւաբար չկա քաղաքական վրեժխնդրություն, հընթացս պատվեր: Երկրորդ, Վ. Ոսկանյանին ձերբակալել են ԱՄՆ-ում: Որքան հայտնի է, <<Օրինաց երկիր>> կուսակցությունն իր այսօրվա դիմադիր կեցվածքով, ՀՀ ԱԺ վերահսկիչ պալատն` ապօրինությունների նկատմամբ իր անհանդուրժող, սկզբունքային դիրքորոշմամբ, երեւի այդքան էլ շատ չեն անհանգստացրել ԱՄՆ-ի իշխանություններին, որ նրանք ճարահատյալ գնային այդ սադրանքին` ձերբակալեին Վ. Ոսկանյանինª հոր օեկ-ական լինելու պատճառով: Գրվածն ամենեւին էլ չի նշանակում, որ գրվելիք, ասվելիք չկա: Հակառակը` կա: Եվ շատ: Ինչո ̉ւ են հանցագործությունները շատ, ինչո ̉ւ է բացահայտումը քիչ, ինչո ̉ւ է իշխում անպատժելիության մթնոլորտը: Պատճառները շատ են: Թվարկենք կարեւորներից մեկը` չենք խորանում հանցագործությունների պատճառների, դրանց կատարմանը նպաստող պայմանների մեջ, այդ մասին քննիչները միջնորդագրեր չեն գրում (գրածներն էլ շնորհավորական նամակներ են հիշեցնում), քննիչները, դատախազները կտրականապես հրաժարվում են բարձրաձայնել դրանք, դատարաններն էլ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆՈՐԵՆ զրկվեցին ՄԱՍՆԱՎՈՐ ՈՐՈՇՈՒՄ կայացնելու իրավասությունից: Եվ սոցիալական աղբը կուտակվում է, ապականելով միջավայրը: Քաղաքական անլուրջ գնահատականների փոխարեն հարկ չէ ̉ր բարձրաձայնել եւ դատախազությանը մեկ անգամ եւս հիշեցնել` հասարակական հսկողության մակարդակով, թեկուզ հետեւյալ հարցերի ակնկալվող պատասխանների մասին: - Վ. Ոսկանյանը ԱՄՆ-ում ձերբակալվել է 2001-ին, փախուստի է դիմել եւ վերադարձել Երեւան. ԱՄՆ-ից ստացված հետախուզման մասին փաստաթղթերն ո ̉վ է ստացել, ի ̉նչ գործողություններ են ձեռնարկվել եւ 5 տարի անընդհատ ինչպե ̉ս նրան չեն նկատել <<Երեւանի ներդրումներ>> ծրագրի իրականացման գրասենյակում աշխատելիս: - Որքա ̉ն ժամանակ է նա գտնվել ԱՄՆ-ում, ի ̉նչ կարգավիճակով, որքա ̉ն գրավ է դրվել, որպեսզի նրան չկալանավորեն եւ այդ գումարների աղբյուրները:

Պուշկին ՍԵՐՈԲՅԱՆ