Միլիոնատեր դառնո ̉ւմ են, թե ̉ ծնվում


Անհնար է բոլոր անունները մեկիկ-մեկիկ թվարկել. Հայաստանը հայտնի և թաքնված միլիոնատերերի երկիր է: Մեր ծպտյալ մեծահարուստ ների անհաշվելի բանակն իր դիզած կապիտալով, անգամ գեղարվեստական նախանմուշի` Կորեյկոյի նախանձը կշարժեր: Ինչ խոսք, ամբողջ հասարակությունն է կանոնավորապես ձգտում լավ կյանքի, սակայն լավ ապրելու չափանիշները, հատկապես մեր ժամանակներում, խիստ տարբեր են: Մեկին միայն ստամոքսի հիմնավոր լիությունն է գոհացնում, մյուսին էլ դժվար է պատկերացնել մի իրավիճակում, որը նա կկարողանա հարստանալու վերջնակետ կամ նման մի բան համարել: Սովորական ու հանրածանոթ մարդկային ագահության մասին խոսելը ոչ մեկի չի զարմացնի, քանի որ միշտ էլ կարող են մատնանշվել հին ու նոր օրինակներ` նույն հին ու նոր ժամանակներում ապրած տարբեր մարդկանց ունեցվածքի մասին, որը մերօրյա մեծահարուստների ունեցվածքի հետ համադրելը պարզապես ծիծաղելի է: Եվ որքան էլ տարօրինակ լինի, Հայաստանում <<միլիոնատեր>> հասկացություն բառի ամենաուղիղ իմաստով գոյություն չունի: Խորհրդա յին տարիներին նրանք <<ժողովրդի թշնամի>> կատեգորիայի մարդիկ էին, իսկ դպրոցում էլ մեզ սովորեցնում էին, որ հայ ժողովուրդը բոլոր ժամանակներում (չնչին բացառություններով) շատ վատ է ապրել: Դե, իսկ եթե մեր սովորածն ու չսովորածը մի կողմ թողնենք և հնարավորինս բաց աչքերով նայենք ներկային, ապա մեզ դարձյալ <<հիասթափություն>> է սպասվում: Թմրանյութերի, զենքի կամ ավելի ազնիվ` նավթի, մեքենաների առևտուր մեր երկրում կամ ընդհանրապես չկա, կամ էլ զուտ խորհրդան շական բնույթ ունի... Այդ դեպքում ինչո ̉ւ ենք այդ մասին նշում... Որովհետև նույն այդ հանրակրթական դպրոցում և մինչև անգամ դրանից հետո մեզ էլի սովորեցրել են, որ աշխարհի միլիոնատերերը իրենց հաջողություններին նման այդ առևտրում ներգրավված լինելու ճանապարհով են հասել: Այ, այ, այ. մինչդեռ մեզ թվում էր, թե միայն ձգտումն ու աշխատասիրությունը կիրագործեն մեր երազանքները, սակայն միայն ամենամեծ ջանադրության շնորհիվ անգամ հնարավոր չեղավ տիեզերագնաց դառնալ: Աշխարհում հազար ու մի հանդեսներ են տպագրվում, որոնք գովազդում ու ներկայացնում են միլիոնատերերին, որոնց շարքում մենք առաջին հերթին հայրենակիցներ ենք փնտրում. հաճախ էլ գտնում ենք ու հպարտանում: Դրսում ապրող հայը այս իմաստով ավելի ազատ է ու անկաշկանդ: Բայց նման <<ցուցակներում>> պակաս կարևոր չէ նաև կարողությունների չափի մասին ներկայացվող տեղեկությունները, և դա բոլորովին էլ պատահականորեն չենք ուզում ընդգծած լինել: Ի վերջո, մարդն ազնվորեն նշում է իր ունեցած կապիտալի մասին, մինչդեռ որևէ տեղացի չինովնիկ կխուսափեր անգամ խորհրդային ժամանակներից մնացած իր <<Ժիգուլու>> մասին հիշատակել: Այդպես է` մենք անկախ օրենսդրության կատարելագործումից ու օրենքի ձևական պահանջից, որևէ բան չենք ուզում հայտարարագրած լինել ու վերջ: Հայրենի մեծ ու Միլիոնատեր դառնո ̉ւմ են, թե ̉ ծնվում Անհնար է բոլոր անունները մեկիկ-մեկիկ թվարկել. Հայաստանը հայտնի և թաքնված միլիոնատերերի երկիր է: Մեր ծպտյալ մեծահարուստ ների անհաշվելի բանակն իր դիզած կապիտալով, անգամ գեղարվեստական նախանմուշի` Կորեյկոյի նախանձը կշարժեր: Ինչ խոսք, ամբողջ հասարակությունն է կանոնավորապես ձգտում լավ կյանքի, սակայն լավ ապրելու չափանիշները, հատկապես մեր ժամանակներում, խիստ տարբեր են: Մեկին միայն ստամոքսի հիմնավոր լիությունն է գոհացնում, մյուսին էլ դժվար է պատկերացնել մի իրավիճակում, որը նա կկարողանա հարստանալու վերջնակետ կամ նման մի բան համարել: Սովորական ու հանրածանոթ մարդկային ագահության մասին խոսելը ոչ մեկի չի զարմացնի, քանի որ միշտ էլ կարող են մատնանշվել հին ու նոր օրինակներ` նույն հին ու նոր ժամանակներում ապրած տարբեր մարդկանց ունեցվածքի մասին, որը մերօրյա մեծահարուստների ունեցվածքի հետ համադրելը պարզապես ծիծաղելի է: Եվ որքան էլ տարօրինակ լինի, Հայաստանում <<միլիոնատեր>> հասկացություն բառի ամենաուղիղ իմաստով գոյություն չունի: Խորհրդա յին տարիներին նրանք <<ժողովրդի թշնամի>> կատեգորիայի մարդիկ էին, իսկ դպրոցում էլ մեզ սովորեցնում էին, որ հայ ժողովուրդը բոլոր ժամանակներում (չնչին բացառություններով) շատ վատ է ապրել: Դե, իսկ եթե մեր սովորածն ու չսովորածը մի կողմ թողնենք և հնարավորինս բաց աչքերով նայենք ներկային, ապա մեզ դարձյալ <<հիասթափություն>> է սպասվում: Թմրանյութերի, զենքի կամ ավելի ազնիվ` նավթի, մեքենաների առևտուր մեր երկրում կամ ընդհանրապես չկա, կամ էլ զուտ խորհրդան շական բնույթ ունի... Այդ դեպքում ինչո ̉ւ ենք այդ մասին նշում... Որովհետև նույն այդ հանրակրթական դպրոցում և մինչև անգամ դրանից հետո մեզ էլի սովորեցրել են, որ աշխարհի միլիոնատերերը իրենց հաջողություններին նման այդ առևտրում ներգրավված լինելու ճանապարհով են հասել: Այ, այ, այ. մինչդեռ մեզ թվում էր, թե միայն ձգտումն ու աշխատասիրությունը կիրագործեն մեր երազանքները, սակայն միայն ամենամեծ ջանադրության շնորհիվ անգամ հնարավոր չեղավ տիեզերագնաց դառնալ: Աշխարհում հազար ու մի հանդեսներ են տպագրվում, որոնք գովազդում ու ներկայացնում են միլիոնատերերին, որոնց շարքում մենք առաջին հերթին հայրենակիցներ ենք փնտրում. հաճախ էլ գտնում ենք ու հպարտանում: Դրսում ապրող հայը այս իմաստով ավելի ազատ է ու անկաշկանդ: Բայց նման <<ցուցակներում>> պակաս կարևոր չէ նաև կարողությունների չափի մասին ներկայացվող տեղեկությունները, և դա բոլորովին էլ պատահականորեն չենք ուզում ընդգծած լինել: Ի վերջո, մարդն ազնվորեն նշում է իր ունեցած կապիտալի մասին, մինչդեռ որևէ տեղացի չինովնիկ կխուսափեր անգամ խորհրդային ժամանակներից մնացած իր <<Ժիգուլու>> մասին հիշատակել: Այդպես է` մենք անկախ օրենսդրության կատարելագործումից ու օրենքի ձևական պահանջից, որևէ բան չենք ուզում հայտարարագրած լինել ու վերջ: Հայրենի մեծ ու փոքր իշխանավորները պատրաստ են օրենքներ շրջանցել կամ նույնիսկ թագավորության (իմա` ունեցվածքի) կեսը զոհել հանուն անիմաստ գաղտնապահության: Միլիոնատեր ամերիկացին այդպիսին չի դառնում գերազնիվ ճանապարհներով, և նրա անցած ուղին շատ չի տարբերվում իր հայ գործընկերոջ հարստանալու եղանակից: Ի վերջո, Օստապ Բենդերը միլիոնատեր դառնալու շատ ու շատ ձևեր գիտեր, որոնցով էլ միլիոնատեր են դառնում` հայ, թե այլերկրացի: