ԱՐԹՈՒՐԸ «ՔՑԵՑ» «ԼԱՎԱՆԴԱՅԻ ԱՐԱՅԻԿԻՆ»


 

Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների` ընտրություններից առաջ Արթուր Բաղդասարյանը Արայիկ Հայրապետյանին` «Լավանդայի Արայիկին» խոստացել էր քաղաքաշինության նախարարի պաշտոնը, հանուն ինչի էլ գործարարն անհատույց տարածքներ էր տրամադրել ՕԵԿ-ին, գումարներ հատկացրել ընտրարշավի համար:

Օրերս Հայրապետյանը գնացել է ՕԵԿ գրասենյակ և Արթուրին հիշեցրել տղամարդկային խոստումների մասին… Ասում են, որ ինչպես այլ դեպքերում, այս անգամ ևս Արթուր Բաղդասարյանը խուսանավել է ազնիվ խոսակցությունից և հայտարարել, թե ինքն ամեն ինչ արել է, որպեսզի Հայրապետյանը նախարար դառնա, բայց ահա երկրի նախագահը թախանձագին խնդրում է, որ քաղաքաշինության նախարարի պաշտոնը զբաղեցնի Մարգարյան Հովհաննեսը: Դե, ինքն էլ հո չի կարող ընդդիմանալ նախագահին…