«Հնագույն» մասնագիտությունը` վտանգավորների ցուցակում


 

Մեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադառնալով տաքսու վարորդների նկատմամբ կատարվող ավազակային հարձակումների և բռնությունների դեպքերին` նշել էինք, որ միջազգային մի շարք հեղինակավոր կազմակերպություններ համատեղ կազմել են վտանգավոր համարվող մասնագիտությունների ցուցակը, որի առաջին տասնյակում տեղ են զբաղեցնում նաև տաքսու վարորդները:

Ինչպես պարզվում է, այդ նույն ցուցակի ամենևին էլ ոչ ստորին հորիզոնականներում են նաև... մարմնավաճառները: Իսկ թե որքանո՞վ է վտանգավոր «հնագույն մասնագիտությունը»` բավական է ծանոթանալ թեկուզ վերջին դեպքին:

Մայիսի 31-ին, ժամը 03.00-ին, 39-ամյա Իրինա Վ.-ն դիմել է ոստիկանության Մեղրիի բաժին և հայտնել, որ ոմն Կարեն նախորդ երեկոյան «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով իրեն տարել է Ագարակ քաղաքի գերեզմանատան մոտ, մեքենայի հետևի նստարանին սեռական հարաբերություն ունեցել իր հետ, այնուհետև հարվածելով գլխին` հետ է վերցրել նախապես իրեն տված գումարը:

Կնոջը դատաբժշկի ուղեգիր է տրվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ` Կարենին հայտնաբերելու ուղղությամբ: