Ինչո՞ւ է Բրեյվիկն ատում մուսուլմաններին


 

Նորվեգացի հրձիգն այս անգամ փորձել է հիմնավորել իր բացասական վերաբերմունքը մուսուլմանների նկատմամբ: Ատելության արմատները շատ հեռվից են գալիս: Ըստ ահաբեկչի` իր մակության ողջ ընթացքն ուղեկցվել է վիրավորանքներով: Իսկ առաջին լուրջ հարվածը նա ստացել է թուրք դիվանագետի կողմից. վերջինս ջարդել է փոքրիկ Անդերսի հեծանիվը: Բրեյվիկը պատմել է, որ մուսուլմաններն իրեն բազմիցս ծեծկռտուքների մեջ են ներքաշել, հափշտակել իրերը, անգամ փորձել են բռնաբարել` այն էլ 3 անգամ:

- Ես գիտակցում եմ, որ իմ պատմությունները միգուցե առանձին-առանձին որպես լուրջ փաստեր դիտվել չեն կարող, սակայն դրանք միասին վերցրած` հստակ արտահայտում են իմ վերաբերմունքը նրանց նկատմամբ,- ասել է ահաբեկիչը:

Վիրավորանքից զատ, սակայն, խոսում է նաև նախանձը. Բրեյվիկը վրդովմունքով է պատմել, որ մուսուլման ընտանիքներին պետության կողմից բնակարաններ էին հատկացվում Օսլոյի արևմտյան հատվածում: Միգուցե սա ևս դարձել է ատելության պատճառներից մեկը: