ՋԱՎԱԴՅԱՆԸ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԴԵՄ


Ըստ հավաստի տեղեկությունների, չափազանց լարվել են վարչապետ Տիգրան Սարգսյանի և Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հարաբերություն ները: Այս լարման հետևանքով ԿԲ նախագահն այլևս չի շփվում վարչապետի հետ և չի կատարում նրա հանձնարարությունները: Ոմանք պնդում են, թե երբեմնի լավ բարեկամները հիմա չեն կամենում այլևս իրար հետ հարաբերվել: Հայտնի է, որ Ջավադյանն իր պաշտոնն ստացել է Տիգրան Սարգսյանի հովանավորությամբ և աջակցութ յամբ, հենց վարչապետն է նպաստել, որպեսզի ԿԲ նախագահի պաշտոնում հաստատվի Ջավադյանը: Մինչդեռ այսօր ԿԲ նախագահն ինքն իրեն «ազատագրված» է համարում Տիգրան Սարգսյանի հովանավորությունից և գործում ինքնուրույնաբար` հաճախ ընդդիմանալով վարչապետի հանձնարարություններին: