ՀԱ՞ ՈՐ...


Տիգրան Կարապետիչի հոգում, ոնց որ թե` նոր հույսեր է ծնել ՀԱԿ¬իշխանություն երկխոսության մոտալուտ հեռանկարը: Դրա արդյունքում` երբեմնի կենտրոնամետ ԱԼՄ¬ականը հիմա էլ ամեն գնով ձգտում է արմատական ընդդիմության թափուր մնացած տեղն զբաղեցնել: Նրա հերթական հանրահավաքային կարգախոսը` «Ոչ մի երկխոսություն ռեժիմի հետ», իր համար ծայրահեղական երևալու միտումն ունի: Իսկ նախօրեին ժողովրդական կուսակցության ղեկավարը հայտարարել է, թե ընդդիմութ յունն ու իշխանությունը նախքան ՀԱԿ¬ի վերջին հանրահավաքը, երկարատև բանակցություններ են վարել, և Կոնգրեսն, ընդունելով փոխզիջման առաջարկները` ըստ էության ծախվել է ռեժիմին: Ակնհայտ է, որ Կարապետիչի «ռեժիմն» էլ է խախտվել: Համենայն դեպս այն պահից, երբ ԱԼՄ¬ն փակվեց, նա վերջնականապես կորցրել է հավասարակշռությունը: Միգուցե հենց այդ պատճառով էլ նրա հայտարարությունները սուր ու կտրուկ են դարձել: Ոչինչ` որ երբեմն անհեթեթության չափ: Տեսանելի է նաև, որ նա առայժմ կենտրոնացել է հատկապես ԱԺ ընտրությունների վրա: Այս, թե այլ առումներով նրա բազմաթիվ փորձերն ապարդյուն են անցել ու ԺԿ¬ին երբևէ չի հաջողվել հաղթահարել անհրաժեշտ ընտրական նշաձողը: Իսկ մինչ ընտրական կենաց¬մահու պայքարի դուրս գալը, ՀԱԿ¬ի հետ վերջնականապես կապերը խզած նախկին ԱԼՄ¬ականը սկսել է նաև ապագա խորհրդարանի կազմի վերաբերյալ կանխատեսումներ անել: Որքան էլ զարմանալի լինի, Կարապետիչն այս առումով բավական շռայլ է գտնվել հենց Կոնգրեսի հանդեպ` նոր ԱԺ¬ում վերջինիս ուղիղ 15 մանդատ «շնորհելով»: Է˜, թո´ղ…