«30 ԱՐԾԱԹ»


Եհովայի վկաների քարոզչության գրոհի սլաքը հիմա էլ դեպի հասարակական կազմակերպություններ է ուղղվել: Հայաստանում գրանցված հազարավոր հասարակա կանների ներկայացուցիչներից ոմանք ահազանգում են, թե «վկաների» պարագլուխները զանգահարում և իրենց միջոցառումները հովանավորելու առաջարկներ են անում: Իհարկե` ոչ անշահախնդրորեն: Հ/կ¬ներին առատորեն վարձատրելու միակ պայմանը նրանց միջոցառումներին մասնակցելն է: Որքան էլ առայժմ չբարձրաձայնվի, բայց ակնհայտ է, որ դա քարոզչության նպատակ ունի: Թե քանի տեղական կազմակերպության է հաջողվել գայթակղել` անհնար է պարզել: Համենայն դեպս, եհովականների գրոհից դժգոհում են միայն այն հատ ու կենտ հ/կ¬ների ղեկավարները, ովքեր կտրականապես հրաժարվել են համագործակցությունից: Մեծ կարելի է համարել հավանականությունը, որ 30 արծաթի փայլը շատերին գայթակղած լինի: Եհովականների հոգեքանդությունը վկայող փաստերն ամենայն հավանականությամբ երկար չեն սպասեցնի, և հանրությունն առաջիկայում ականատես կլինի հոգեորսության նոր ալիքի դառը հետևանքներին: