ՀՆԱԶԱՆԴ ՉԵ՞Ն


ՀԱԿ¬ին մոտ կանգնած աղբյուրները վստահեցնում են, որ ՀՀՇ վերնախավին Կոնգրեսի պառակտումը բացառելու խնդիրն է մտահոգում: Գոնե` մինչև ընտրություններ: Սակայն, Լևոն Տեր¬Պետրոսյանը մտահոգվելու այլ առիթներ էլ ունի: Մասնավորապես Ս. Դեմիրճյանին սիրաշահելու և ՀԱԿ¬ից հեռանալու մտքից նրան հետ պահելու հարցն է առաջնային դարձել: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանի հետ լեզու գտնելն ավելի հեշտ է եղել, և վերջինս մինչև անգամ ողջունել է երկխոսության հեռանկարը: ՀԺԿ¬ն, այնուամենայնիվ, ավելի հակված է արմատական ընդդիմության դիրքերում մնալ. ընդդիմության երբեմնի միասնական առաջնորդ Ստ. Դեմիրճյանին հանգիստ չի տալիս արդեն քանի տարի Լ. Տեր¬Պետրոսյանի ստվերում մնալու փաստը: ՀԺԿ¬ին մոտ կանգնած աղբյուրները հավաստիացնում են, որ Կոնգրեսի հանդեպ իրենց սառն ու անտարբեր վերաբերմունքը բոլորովին էլ պայմանավորված չէ երկխոսության փաստով: Այն ավելի լուրջ հիմքեր ու վաղեմություն ունի: