Չինաստանի ազգաբնակչությունը ծերանում է


Նույնիսկ 1,34 միլիարդ բնակիչ ունեցող պետությունում 5,9 % աճը ցածր ցուցանիշ է համարվում: Երկրի Վիճակագրության ազգային բյուրոյի` անցյալ շաբաթ հրապարակած 2010 թ. մարդահամարի արդյունքներով` ազգաբնակչությունն այնտեղ ծերանում է: Իսկ դա խնդրահարույց է տնտեսության համար: Բացի այդ, չինացիները զանգվածաբար տեղափոխվում են քաղաքներ. եթե 2000 թ. քաղաքներում ապրում էր ազգաբնակչության 36 %¬ը, վերջին տասը տարում քաղաքաբնակ է դարձել 50 %¬ը: Մինչև 14 տարեկան են չինացիների 16,6 (2000¬ին` 23 %¬¬ն էր), իսկ 60¬ից բարձր տարիքի է բնակչության 13, 3 %¬¬ը (3 %¬¬ով ավելի` 2000¬ից): Այս միտումը հուշում է, որ ապագայում այստեղ քիչ կլինեն տնտեսական բուռն աճ ապահովող արդյունաբերության ոլորտներում աշխատող երիտասարդները: Փոխարենը կավելանան տարեցները, որոնց խնամել է պետք: 1980¬ից Չինաստանում գործող` երեխաների թվի խիստ սահմանափակմամբ, նկատելիորեն նվազել է ծնելիությունը: Իշխանությունները գտնում են, որ այդ քաղաքականության շնորհիվ (քաղաքաբնակ ընտանիքներին թույլատրվում էր միայն 1 երեխա ունենալ, իսկ գյուղաբնակներին` 2) հաջողվել է կանխել 400 միլիոն նորածինների ծնունդը: Այդ կերպ կանխվել է նաև մեծ ընտանիքների աղքատության մեջ հայտնվելու հեռանկարը: