Նեֆերտիտիի կիսանդրին կեղծվա՞ծ


Արվեստի պատմության շվեյցարացի մասնագետ Հենրի Շտիռլինը հայտարարել է, որ եգիպտական հնագույն մշակույթի միակ գլուխգործոց` թագուհու կիսարձանը բնօրինակ չէ: Բեռլինյան թանգարանում պահպանվող եզակի այդ նմուշը պետք է 3 հազար տարեկան լիներ, մինչդեռ գիտնականը հիմնավորում է, որ կիսանդրին կերտվել է ընդամենը… 1912 թ.: Նա նույնիսկ քանդակագործի անունն է նշել` Հերադտ Մարքս. ընդ որում` կիսանդրին քանդակվել է հնագետ Լյուդվիգ Բորհարդտի նախաձեռնությամբ` նրա պեղած հին եգիպտական իսկական ներկանյութերով: Հենց այդ ներկերի տարիքն էլ հիմք է տվել համոզվելու, թե իբր արձանիկը մ.թ.ա. XIV դարի նմուշ է: Որպես իր խոսքի ապացույց, Շտիռլինը տարբեր փաստեր է նշում: Այդ թվում` քանդակի ուսերի կտրվածքն ուղղահայաց է, ինչը բնորոշ է XIX դարի եվրոպական կիսանդրիներին, մինչդեռ հին եգիպտական ոճում հատույթները հորիզոնական են: Բացի այդ, արձանիկի աչքերը, որոնք սկզբնական շրջանում չեն եղել, մինչդեռ եգիպտացիք նույնութ յամբ են պատճենահանել մարդկանց դեմքերը: Այս ամենից զատ, Բեռլինյան թանգարանում էլ հավաստել են, Նեֆերտիտիի արձանիկի կեղծ լինելը նշել են նաև նյութերի մասնագետներն ու քանդակի հայտնաբերման պատմության մասին բոլոր փաստաթղթերը: Ըստ տարածված վարկածի` Նեֆերտիտիի կիսանդրին` 1912 թ. հայտնաբերել է Լյուդվիգ Բորհարդտը` եգիպտացի նկարիչ և Թութմոս քանդակագործի` էլ-Ամառնեում գտնվող արվեստանոցի պեղումների ժամանակ: