ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ


50 տարի առաջ, դարձյալ մայիսին, ստեղծվեց Հայաստանի ժուռնալիստների միությունը, որը յուրօրինակ համախմբող օղակ դարձավ հայ լրագրողների` նպաստելով վերջիններիս ստեղծագործական սլացքին: Եվ նորանկախ մեր պետականությանը պատուհասած 1990-ականների արհավիրքն անգամ չաղավաղեց նրա դիմագիծը` շնորհիվ նվիրյալ նախագահ Աստղիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ չերկնչող խառնվածքի: Գրչակից ընկերներին հարազատ դարձած այս օջախը միշտ շեն պահելու նախանձախնդրությամբ, ՀԺՄ նախագահը նաև գնահատանքի ինքնօրինակ կերպեր գտավ` հայ լրագրության երախտավորներին արժանին մատուցել: Շնորհավոր հոբելյանդ, Հայաստանի Ժուռնալիստներ և շնորհակալություն, տիկին Գևորգյան` մեր տունը նորոգ պահելու, մեր աշխատանքն աննկատ չթողնելու համար: Մայիսի 5-ը նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության վարչության ծննդյան օրն է: Եվ եթե հակիրճ` ապա չընդհատվող ընթացք որակումը, թերևս, ամենաբնութագրականն է այս կառույցի համար: Արժանապատվությունը իրեն ուղեկից ընտրած` ՌՈ վարչության պետ գեներալ-մայոր Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ճշմարիտ քրիստոնյայի անխոտոր նվիրումով, արդեն 12 տարի միշտ հագեցած զգոնության է կոչում կառույցի պատասխանատուներին, զինծառայողներին: Ինչո՞ւ չէ` նաև հասարակությանը, որի արտացոլանքն է Բանակը: Զավակին, հարազատին ու մերձավորին փորձություններից ապահովագրված ու շիտակ տեսնելու մտահոգությամբ անհաշտ է ամենայն սայթաքում-ուրացումների հետ, անհանդուր ժող` դավի ու կեղծիքի: Շնորհավոր ծնունդդ, Ռազմական ոստիկանություն: Հիմնադրումի 17-րդ գարունը թող նոր ձեռնարկումների, բանակում օրինականության և կարգապահության ամրապնդման նոր էջ դառնա: Հերթական նոր սկիզբ` Հայ զինվորի, հայ սպայի արժանապատվության վերահաստատումի: Ձեզ և Ձեր ղեկավարած անձնակազմին մաղթում ենք առողջություն, երկար ու երջանկավետ տարիներ, դժվարություններին դիմակայելու էլ ավելի վճռականություն, էլ ավելի բարձր վարկանիշ: Ավանդաբար նշվող այս տոնը կոչված է փառաբանելու եւ մեծարելու արարումն ու աշխատանքը£ Այսօր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը հարվածում է ե°ւ գործատուներին, ե°ւ աշխատավորներին, բայց, ինչպես ողջ աշխահում, այնպես էլ մեր երկրում, ճգնաժամի հետեւանքների ծանր բեռը կրում են հենց աշխատավորները£ Հայաստանի իշխանությունները քաջ գիտակցում են սա, գիտակցում են, որ ներկա խնդիրների լուծումները պետք է խարսխվեն աշխատավորների իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ պետության կողմից տրված սոցիալական երաշխիքների հենքին£ Մենք անելու ենք հնարավորը, որպեսզի մեր երկրում արժանապատիվ աշխատանքի եւ արժանապատիվ վաստակի հնարավորությունները շարունակաբար աճեն, իսկ ճգնաժամով պայմանավորված դժվարությունները հնարավորինս արագ հաղթահարվեն£