Ամենածույլ ազգը


Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունն աշխարհի 18 երկներում կատարած հետազոտությամբ պարզել է, որ ամենածույլը ֆրանսիացիք են: Արձանագրվել է, որ ֆրանսիացիներն ավելի երկար են քնում` մյուս ժողովուրդների համեմատ. ստացված տվյալների համաձայն` միջինը 9 ժամ: Ծույլերի շարքում 2-րդը ամերիկացիներն են, ովքեր միջին հաշվով օրական քնում են ավելի քան 8,5 ժամ: Նրանց փոքր-ինչ զիջում են 3-րդ տեղում հայտնված իսպանացիները: Եվ ընդհակառակը. քնելուն ամենից քիչ ժամանակ են հատկացնում Ճապոնիայի և Կորեայի բնակիչները` առավելագույնը 7 ժամ 50 րոպե: Ուսումնասիրողները չեն շրջանցել նաև սնվելուն հատկացվող ժամանակը: Նախաճաշի, ճաշի և ընթրիքի վրա նույն ֆրանսիացիք օրական միջինը ծախսում են 2 ժամ. - Դա մեր անկապտելի իրավունքն է: Մենք սիրում ենք լիցքաթափվել և բավականություն ստանալ համեղ սնունդով ու գինիով: Ֆրանսիացիները չեն հասկանում այն մարդկանց, ովքեր անընդհատ շտապում են և նախընտրում են արագ սնունդը,- ասել է հարցվածներից մեկը: Սնվելուն հատկացվող ժամանակի առումով նրբաճաշակ ֆրանսիացիներին մի փոքր զիջում են նորզելանդացիներն ու ճապոնացիները. օրական 2 ժամից քիչ պակաս: Պարզվում է նաև, որ ամենից առագ ուտում են բրիտանացիք` սնվելուն օրական տրամադրելով 30 րոպեից ոչ ավելի: Նրանցից քիչ են տարբերվում մեքսիկացիք: