Ամենատարեց շունը


Ամերիկաբնակ այս սպիտակ տաքսան պաշտոնապես ճանաչվել է Երկիր մոլորակի ամենատարեց շունը: Իր պատվավոր` 21-ամյա տարիքում նա կրում է արևապաշտպան ակնոց, ուտում է մակարոն ու հավ և պաշտում է իր տերերին: Շնային 21 տարին մարդկային տարիքի համեմատությամբ հավասարազոր է 147 տարվա: Իր ծննդյան օրը Շանելը ստացել է պատվոգիր և եռահարկ տորթ, որն, իհարկե, տերերն էլ են կերել: Նրանք պատմել են, որ միշտ փաղաքշել ու լավ խնամել են իրենց սիրելիին, ինչն էլ հենց նրա երկարակեցության գաղտնիքն է: