ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ


Այս տարի նույնպես «Գրանդ Հոլդինգը» շուքով նշեց աշխատավոր մարդու տոնը: 2000 թվականից հայրենական արտադրության վերածնողն ու առաջատարը որոշեց վերականգնել աշխատանքի ու աշխատավոր մարդու մեծարման տոնը: Ամեն տարի մայիսի 1-ին «Գրանդ Հոլդինգի» լավագույն աշխատողները արժանանում էին թանկարժեք պարգևների: հերոսները: Քայլ, որը խորհրդանշում էր աշխատավորական ավանդույթների հաջորդականությունը: Վերջին երկու տարիների ընթացքում տոնակատարութ յունը չէր նշվում Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ընթացող վերանորոգման աշխատանքների պատճառով: Այս տարի մայիսի 1-ին պարգեւատրվեցին «Գրանդ Հոլդինգի» լավագույն 210 աշխատողներ: Նրանցից հինգը ստացան բնակարաններ, 16-ը` ավտոմեքենաներ, 21-ը արժանացան առաջավոր աշխատավորի կոչման` ստանալով Հրանտ Վարդանյանի անվան ոսկե շքանշան: 168 արժանավորների էլ բարձրարժեք կենցաղային տեխնիկա նվիրվեց: Այս տարի պարգևատրվողների թվում էին նաև առաջատար գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչները: «Գրանդ Հոլդինգը» հպարտությամբ է արձանագրում այն փաստը, որ չնայած տնտեսական ճգնաժամին, ընկերության տնտեսական ցուցանիշները աճ են արձանագրել: 2009 թվականի առաջին եռամսյակի տվյալներով, խոշոր հարկատուների ցուցակում «Գրանդ Հոլդինգը» զբաղեցնում է պատվավոր երրորդ տեղը` իր 3միլիարդ 128միլիոն դրամ ցուցանիշով: 2008 թվականի նույն ժամանակահատվածի տվյալներով այդ գումարը կազմում էր 2միլիարդ 981 միլիոն դրամ: Աճել են նաև արտահանման ցուցանիշները: 2009թ. առաջին եռամսյակում արտահանվել է 1միլիոն 23հազար ԱՄՆ դոլար արժողությամբ 9 523 արկղ սիգարետ, այն դեպքում, երբ 2008 թվականի նույն ժամանակահատվածում արտահանվել էր 760հազար 378 ԱՄՆ դոլար արժողությամբ 7 535 արկղ սիգարետ: Այսինքն արտահանման աճը կազմել է մոտ 22%: Կայուն է աշխատատեղերի թիվը` 4500 աշխատատեղ: 2009 թվականի տվյալներով, Հանրապետության տարբեր մարզերում, ծխախոտագործության բնագավառում «Գրանդ Հոլդինգը» պայմանագիր է կնքել ավելի քան 1000 գյուղացիական տնտեսության հետ, իսկ դա նշանակում է հազարավոր աշխատատեղեր գյուղատնտեսության մեջ: Հիմարությունը սահման չունի... Անցյալ շաբաթ աշխատանքային այցով Բրյուսել մեկնած Իլհամ Հեյդարօղլին հերթական անգամ սեփական մտքի փայլատակումներով ուղղակի աննկարագրելի «հիացմունք» պատճառեց ամբողջ Եվրոպային: Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարուզոն, նկատի առնելով ադրբեջանական գազի պաշարները Եվրոպայում սպառելու հնարավորությունը, համատեղ ասուլիսում ասաց, թե «Ադրբեջանը Եվրոպայի համար շատ կարևոր գործընկեր է»: Այս շոյանքից Իլհամ Ալիևը, Կռիլովի հայտնի առակի` պանիրը կտուցն առած ագռավի նման կարծես ինքն իր մեջ շատ ու շատ փքվեց-ուռեց: Եվ ինչպես կռիլովյան սևափետուր թռչունը, ինքն էլ չդիմացավ ձայնը գլուխը գցելու անդիմադրելի ցանկությանը: Անդուր կռկռոցով մի ամբողջ «համերգ» տվեց և այնպիսի անզուսպ արտահայտություններ շռայլեց, որ հյուրընկալը` Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզուն, պարզապես ստիպված եղավ կարգի հրավիրել Ադրբեջանի նախագահին` կոչ անելով «զսպել քաղաքական զայրույթի նոպաները»: Հասկացողի համար սա սպանիչ դիտողություն էր: Դե, հո չէ՞ր ասելու` չափդ ճանաչիր, սա Բաքվի քո նախագահական պալատը չէ, ոչ էլ ձեր «Գյուլիստան» ռեստորանային համալիրը… Ինքնըստինքայան հասկանալի է, որ Ալիևին այդպես հունից հանել կարող էր միայն Հայաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունների թեման: Բարուզոյի այդ ակնարկին Ալիև-կրտսերը հայտարարեց բառացիորեն հետևյալը. - Ադրբեջանն անգամ Եվրամիության «Արևելյան գործընկերության» շրջանակներում չի համագործակցի Հայաստանի հետ, մինչև չլուծվի Լեռնային Ղարաբաղի հիմնախն դիրը: Եվ անմիջապես անցավ այդ հիմնախնդրի լուծման սեփական պատկերացումների շարադրմանը: - Հայաստանի դիրքորոշումը հիմնախնդրի վերաբերյալ այն է, թե Լեռնային Ղարաբաղի բնակիչները պետք է ինքնորոշվելու իրավունք ունենան…Բայց այստեղից չի բխում, որ այդ ինքնորոշումը պետք է խախտի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հայերն արդեն ինքնորոշվել են, նրանք իրենց անկախ երկիրն ունեն, դա Հայաստանի անկախ հանրապետությունն է: Մարդը, այն էլ երկրի նախագահի պաշտոնում հայտնված ոչ-բարով քաղաքագետը, չի նկատում, որ հարցը ոչ թե Հայաստանո°ւմ ապրող հայերի, այլ` Լեռնային Ղարաբաղի° հայության ինքնորոշման մասին է: Ինչպե՞ս կարելի է մեկը մյուսի հետ շփոթել: Կամ այդ ինչպե՞ս է, որ թուրք կամ թուրքալեզու ժողովուրդները կարող են ունենալ 22 ինքնիշխան պետություն, իսկ հայ ժողովուրդը նույնիսկ 2-րդ պետությունն ունենալ… «չի՜ կարող»: Ադրբեջանն ահա արդեն երկար ժամանակ չի ուզում հաշտվել հայկական երկրորդ պետության իրողության հետ և միամտաբար ենթադրում է, թե ինքը պիտի որոշի` ինքնավարության ի՞նչ աստիճան «շնորհի» Լեռնային Ղարաբաղին: - Հիմնահարցի լուծման միակ ճանապարհը,- շեշտեց Իլհամ Ալիևը Բրյուսելում,- մեր յոթ տարածքների վերադարձն է: Դրանից հետո Ադրբեջանը կարող է Ղարաբաղին տալ ինքնավարության ամենաբարձր աստիճանը: Բայց անկախություն երբեք չի շնորհի… Արի ու մի հեգնիր. հանուն ինչի՞ հայկական կողմը պետք է համաձայնի մեր քաջերի արյան գնով ազատագրված հայկական տարածքներ վերադարձնել Ադրբեջանին: Միայն հանուն նրա, որ Բաքվում բարեհաճեն քննարկել «Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղին ամենաբարձր կարգավիճակով» ինքնավարություն շնորհել -չշնորհելու հա՞րցը: Բայց աշխարհում այդ ո՞ր բռնակալն է իր կամավոր կամքով գերավարվածին անկախություն «շնորհել»: Անկախությունը նվաճում են, չեն շնորհում: Եվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն էլ իր անկախությունը, փառք Աստծո, նվաճել է: Ու ոչ մեկի «շնորհի» կարիքը էլ չի զգում: Չէ¯, իրեն պահանջատեր երևակայող մեր հարևանն ի վերջո պե°տք է հաշտվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի անկախության հետ, ճանաչի° այդ անկախությունը և վերջ տա այս երկարատև հակամարտությանը: Սակայն Իլհամ Ալիևը սա չի հասկանում կամ չի ուզում հասկանալ: Եվ պարզապես չարանում է ամբողջ աշխարհի, այդ թվում նույնիսկ իր ավագ եղբայր Թուրքիայի դեմ: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր նորմալացման մասին, Ալիևը հասկանալ տվեց, որ Բաքվում անթաքույց դժգոհ են այդ հեռանկարից: Դրան ի պատասխան Բարոզուն հայտարարեց, թե «Ադրբեջանը չպետք է խանգարի հայ-թուրքական մերձեցման գործընթացին»: - Ես լիովին գիտակցում եմ, թե որքան նուրբ հարց է սա Ադրբեջանի համար,- ասաց Եվրահանձնաժողովի նախագահը,- սակայն դուք պետք է հասկանաք, որ Եվրամիութ յանն ուրախացնում է լարվածության նվազեցումը…Թուրքիայի և Հայաստանի միջև… Ուշադրություն դարձնենք Ալիևին հասցեագրված «Դուք պետք է հասկանաք» բառերին: Միջազգային պրակտիկայում հազվադեպ է պատահում, երբ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մյուսին ասում է «դուք պետք է հասկանաք». ավելի, ուղղակի հնարավոր չէ ակնարկել, թե տգետ եք, չեք հասկանում: Ավելի մեծ անպատվություն դժվար էր պատկերացնել: Բայց այսպիսի՞ բաներ են պատահում Ադրբեջանի նախագահի պրակտիկայում: Ինչպես Էրազմ Ռոտերդամցին է բանաձևել` մարդկային հիմարությունը սահման չունի…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ