ԳՐՔԻԿՅԱՆԻ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԸ


 

Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյա Հովհաննես Գրքիկյանը, ով վերջին տարիներին դարձել է քաղաքի ամենահարուստ մարդկանցից մեկն ու սեփականաշնորհել բազմաթիվ տարածքներ, թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովին է «նվիրաբերել» իր սեփականությունը հանդիսացող «Դվին» հարսանյաց սրահը: Նախկինում ընտրությունները միշտ տեղի են ունեցել «Հույս» մանկատանը, սակայն Գրքիկյանը հուզվել է` տեսնելով, թե ինչպես են ընտրությունների ժամանակ «նեղություն տալիս» մանկատան սաներին: Ուստի որոշել է հարգել ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Է. Բաղրամյանին և «Դվինը» դարձնել տեղամաս:

Կարծես թե արածը մարդասիրություն է, սակայն սա հակասում է Ընտրական օրենսգրքին, քանի որ օրենսգրքով նախատեսված է, որ տեղամասեր կարող են դառնալ միայն պետական և համայնքային սեփականություն հանդիսացող կառույցները: Բայց ո՞վ կարող էր մերժել Գրքիկյանին, մանավանդ որ նա որոշել է չդադարեցնել հարսանյաց սրահի գործունեությունն ու անգամ ընտրությունների օրը դահլիճները տրամադրել հարսանիքների համար: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ էկզոտիկ պատկեր կստացվի, երբ ընտրողները խառնվեն հարսանքավորներին ու մտնեն ընտրատեղամաս: